Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Երբ մոտեցանք անցակետին, աղջիկս բղավեց՝ սրանք են «փիս ձյաձյաները». Կարեն Պետրոսյան

21 Նոյեմբերի 2023, 22:00

Կարեն Պետրոսյանը Արցախի հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկման գլխավոր ռեժիսորն է: Նա հիշում է Արցախի վերջին թողարկումը, Արցախում վերջին րոպեներին անցկացրած օրերը:

«Առավոտյան 12-ն էր: Իրերը դասավորեցի մեքենայի մեջ, արդեն ուզում էի բարձրանալ տուն, որ կրկին այլ իրեր իջեցնեի, այն էլ պարզվեց, որ վերևում այլևս իր չկա: Կինս, երեխաներիս հետ լացելով, իջնում էր ներքև, տան դռան բանալին ձեռքում պահած: Բանալին մեկնեց ինձ, որպեսզի ես էլ բարձրանամ ու «հաջող» անեմ տանս, ասացի՝ ո՛չ, չեմ կարող բարձրանալ տուն»,- պատմում է Կարեն Պետրոսյանը:

Կարենը հիշում է՝ դեպի Հայաստան գալու ճանապարհին իր փոքրիկ աղջիկը ռուս խաղաղապահներին կարողացել է տարբերել ադրբեջանցի զինվորականներից: Երբ մոտեցել են նրանց անցակետին փոքրիկը բղավել է՝ «սրանք են փիս ձյաձյաները»:

«Ժամը հինգին Գորիս հասնելուց հետո առաջին բանը որ արել եմ, խանութ գնալն էր։ Երեխաներիս խոստացել էի, որ հենց գնանք Հայաստան ինչ կուզեն կառնեմ։ Մենակ երեխաներիս ժպիտը տեսնեյիք։ Այս ամենից ոչինչ չհասկացող միակ մարդիկ իրենք էին»,- պատմում է Կարենը։

Ընկերոջ տուն հասնելուց հետո երկրորդ բանը, որ վառ է տպավորվել իր հիշողության մեջ՝ 4-ամյա աղջկա զարմանքն էր, երբ բակի լույսը վառվեց ու մենք իջանք մեքենայից։

«Ասեց՝ պապ ստեղ լույս կա՞։ Ասացի հա բալես, ու ինքը ուրախ-ուրախ տղայիս քնից հանեց ասեց, Մարկ, աչքերդ բացի, ստեղ լույս կա ու էլ չի անջատվելու»,- մե՛կ ցավով, մե՛կ ուրախությամբ հիշում է Կարենը։