Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Էրդողան խումբը» ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն․ Փաշինյանի «ձեռքբերումը»

18 Ապրիլի 2025, 11:20

 

(Ինչպե՞ս խուսափել Արևմտյան Հայաստանի ճակատագրից)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի իշխանությունները դառնում են ավելի ու ավելի անկեղծ։Դա տեղի է ունենում ոչ թե իրենց կամքով, այլ հանգամանքների բերումով։ Նրանք ստիպված են «բաց խաղալ», օրինակ՝ հայտարարելով, որ Հայաստանին սպասվում է ոչ թե սահմանադրակա նբարեփոխում, այլ նոր Սահմանադրության ընդունում։ Նոր Սահմանադրությունում չի լինի հղում Հայաստանի Անկախության հռչակագրին, որտեղ կան ինչպես Հայոց ցեղասպանության մասին դրույթն ու Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին դրույթը։

«Բաց ու անկեղծ» լինելը հասել է այն մակարդակի, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդունում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է փոխարինի «Էրդողանի խումբը»։ «Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերություններում»,- նշել է Միրզոյանը Անթալիայում թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

Այս հայտարարությամբ Միրզոյանն անուղղակիորեն հաստատեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, ով դեռ 2024 թվականի աշնանը հայտնել էր՝ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում «Թուրքական տանը» հանդիպման ժամանակ հետաքրքրություն է հայտնել, որ Թուրքիան միջնորդի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հարցում։ Էրդողանն ավելի արագ, քան Փաշինյանը, հայ ընտրողներին պատմեց, թե ինչ է խնդրում Փաշինյանը Թուրքիայից փակ դռների հետևում։

Մինչ իշխանությունը Նիկոլ Փաշինյանին փոխանցելը 2018 թվականին, Հայաստանն ուներ Արցախ և ԵԱՀԿ Մինսկի խումբ, որն ուներ մանդատ կարգավորելու Ղարաբաղյան խնդիրը։ Սակայն 2018-ի մայիսի առաջին օրերից ՝ որպես վարչապետ, Փաշինյանը սկսեց քննադատել Մինսկի խմբին ՝ պահանջելով հստակեցնել նրա առաքելությունը։ Արդյունքում, 2025 թվականի գարնանը Մինսկի խումբը կարող է լուծարվել, իսկ նրա տեղը կզբաղեցնի «Էրդողանի խումբը»։

Հայաստանը մտնում է ընտրական ցիկլ և հնարավոր փոփոխությունների շրջան։ Կարևոր է գիտակցել, որ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա կամ չի էլ ցանկանա դուրս բերել երկիրը ստեղծված իրավիճակից։ «Էրդողանի խումբը» ոչ միայն չի պատրաստվում նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանն, այլև Հայաստանի պետականությունն իր սահմանների կողքին համարում է «արհեստական կազմավորում»։ Քաղաքական գործընթացների տրամաբանությունը հուշում է՝ Հայաստանին անհրաժեշտ է նոր առաջնորդ և թիմ, որը կկարողանա կառուցել երկխոսություն Ռուսաստանի և Թեհրանի հետ։ Հակառակ դեպքում, Հայաստանի Հանրապետությունը կարող է կրել Արևմտյան Հայաստանի ճակատագիրը։
Մտածե՛ք այդ մասին․․․»։