Երկիրը բոլոր կողմերից վտանգի մեջ է, իսկ միակ մեղավորը գործող իշխանությունն է․ «Ժողովուրդն է խոսում»
28 Մարտի 2026, 11:00
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։
Հարցախույզի մասնակիցները մտահոգություն են հայտնել Հայաստանի ներկայիս արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ։ Անդրադառնալով հայ-թուրքակական բարեկամությանը՝ քաղաքացիներից մեկն ընդգծել է․
«Թուրքի հետ ո՞վ կարող է բարեկամություն անել, միայն թուրքը։ Ես չեմ կարող նրանց հետ ապրել։ Եթե նա ուզում է (խմբ․ Նիկոլ Փաշինյան), թող կնոջն ու երեխեքին վերցնի ու գնա, ոչ ոք նրան չի հարցնի՝ ինչու գնացիր»։
Հարցման մեկ այլ մասնակից նշել է, որ բարեկամության տարբերակը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կորցրածը վերադարձվի և թշնամին ներողություն խնդրի։
Հարցախույզի մասնակիցներն անդրադարձել են նաև ՀՀ անվտանգության մակարդակին և նշել, որ երկիրը բոլոր կողմերից վտանգի մեջ է, իսկ միակ մեղավորը գործող իշխանությունն է։
Մանրամասները՝ տեսանյութում։