Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել

21 Հունվարի 2025, 11:00

(Ուրիշ էլ ի՞նչ «Օվերտոնի պատուհաններ» են բացել Հայաստանի իշխանությունները)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Նախորդ շաբաթվա վերջին տեղի ունեցավ հերթական հայ-թուրքական օպերացիան։ Հունվարի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ պաշտոնական Երևանը Թուրքիային արտահանձնել է երկու անձի, որոնք ներգրավված են եղել Թուրքիայում կազմակերպված հանցավորության մեջ: Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ արտահանձնվել են կազմակերպված հանցավոր խմբի առաջնորդ Էրկան Յըլմազը և կազմակերպության անդամ Իբրահիմ Քայմակը։ Նշվում է նաև, որ Յըլմազը Թուրքիայում 15 տարի հետախուզվում էր 43 ձերբակալման հրամանով, իսկ վերջին 14 տարիներին գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Իբրահիմ Քայմակը 6 տարի հետախուզվում էր ազգային իշխանությունների կողմից 10 ձերբակալման հրամանով և մեկ տարի առաջ ընդգրկվել էր Ինտերպոլի բազայում։

Օպերացիան ոչ սովորական է և իր կարևորությամբ համեմատելի է միայն 2021 թվականի փետրվարին Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Նիկոլ Փաշինյանին աջակցելու հետ, կամ էլ նրա հետ, երբ Փաշինյանը խնդրեց Էրդողանին նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:
Հայ-թուրքական համատեղ այս քայլի քաղաքական բովանդակությունը կարող է ունենալ մի քանի բաղադրիչ.

1. Բացվել է հերթական «Օվերտոնի պատուհանը»՝ Թուրքիայի պահանջով, մի երկրի, որը 1993 թվականից (Արցախի Քելբաջարի շրջանի ազատագրումից հետո) Հայաստանի նկատմամբ կիրառում է պատժամիջոցներ (պահում է հայ-թուրքական սահմանը փակ) և որը Ադրբեջանի հետ ունի ստորագրված «Շուշիի հռչակագիր»՝ ուղղված Հայաստանի դեմ։ Իսկ արտահանձնումով Հայաստանից ստանում է նրանց, որոնք համարում է հանցագործ։ Ստեղծվել է նախադեպ, և արդեն ոչ ոք չի կարող վստահ լինել, որ հաջորդ հայ-թուրքական համատեղ օպերացիան չի կարող դառնալ ՀՀ-ից որևէ մի անձի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացու արտահանձնումը, որի դեմ Անկարայում կարող են քրեական գործ հարուցել։

2. Թուրքիային մարդկանց արտահանձնելով՝ Երևանն ուղղակիորեն հաստատեց, որ կարող է լինել այն վայրը, որտեղ այս կամ այն տարրերը կարող են թաքնվել (կամ «տռանզիտով գալ», որպեսզի «փախչեն Էրդողանի արդարադատությունից») թուրքական արդարադատությունից։ Անկախ նրանից՝ Հայաստանում թուրքական «փախստականների» զանգվածներ կան, թե ոչ, կարևոր է պաշտոնական Երևանի կողմից այս փաստի ճանաչումը։

Սա իր հերթին նշանակում է, որ «բացվել է ևս մեկ «Օվերտոնի պատուհան», և իմանալով էրդողանական Թուրքիայի էքսպանսիոնիստական էությունն, աչքի առաջ ունենալով Սիրիայի օրինակը, կարելի է հիմնավոր մտահոգություն հայտնել առ այն, որ Թուրքիան ապագայում կարող է ՀՀ-ի դեմ հնարավոր ագրեսիան արդարացնել նրանով, թե իբր Հայաստանում ապաստան են գտել «անջատողականներ» կամ քրդեր, կամ ՔԲԿ անդամներ և այլն։

Այս սցենարը կդառնա ավելի հավանական, եթե պաշտոնական Անկարայի և Բաքվի պահանջներին համապատասխան հայ-ռուսական սահմանին ռուս սահմանապահներ դուրս բերվեն։

Մտածե՛ք այդ մասին…»։