Երկրի ղեկավարն իր դիրքում պետք է լինի․ «Ժողովուրդն է խոսում»
27 Սեպտեմբերի 2025, 11:00
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։
Հարցախույզի մասնակիցները, մասնավորապես, պատասխանել են հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի հաջորդ ղեկավարը։ Նրանցից մեկը նշել է, որ ղեկավարն իր դիրքում պետք է լինի․ «Նա պետք է թույլ չտա, որ ժողովուրդն իրեն վատաբանի։ Պետք է ամեն հարցում ազնիվ լինի ժողովրդի հետ»։
Հարցվածներից մեկն էլ նշել է, որ, նախ, նոր ղեկավարությունը պետք է խելացի լինի, երկրորդ հերթին, հաշվի առնի Հայաստանի դարավոր պատմությունը։
«Ով էլ գա իշխանության, պետք է ուժ ունենա, վերլուծություն անել իմանա, ոչ թե խոսի այն, ինչ մտքին գալիս է»,- ասել է հարցախույզի մեկ այլ մասնակից։
Խոսելով Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի մասին՝ հարցված քաղաքացիները նշել են դրա անընդունելիությունն՝ ընդգծելով, որ եկեղեցին պահպանել է հայ ժողովրդի ինքնությունը։
«Եկեղեցին մեր սրբությունն է։ Անընդունելի եմ համարում եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է հարցախույզի մեկ այլ մասնակից։
Մանրամասները տեսանյութում։