Եթե ԱՄՆ-ն հարվածի, Իրանը կատաղի պատասխան կտա. Երևան-Բաքու դժվարին հաշտեցումը. AlphaNewsroom 23.02.26
23 Փետրվարի 2026, 21:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹 ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
🔹 Միրզոյանը խոսել է նաև հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ արտաքին միջամտության մասին
🔹 Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների գործով դատարանը 3 ամսով երկարաձգել է Կարո Օկումուշյանի տնային կալանքի ժամկետը և վերացրել՝ Մովսես Շարբաթյանի և Արմեն Ալեքսանյանի տնային կալանքը
🔹 Ահազանգ ՀԿ-ներից. Առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո նվազել է բուժաշխատողների աշխատավարձը
🔹 Կոմիտասի պողոտայի կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը փոխարինվում են. ըստ ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի՝ ծառահատումները կատարվում են առանց կենսունակության գնահատման
🔹 Atlantic Council-ում բացահայտել են ՀՀ-ի՝ ՌԴ-ի և Չինաստանի դեմ մարտական խոյի վերածելու ծրագիրը. Բենիամին Մաթևոսյան
🔹 Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հավանականությունը բարձրանում է, քանի որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը ավելանում է Մերձավոր Արևելքում. Սերգեյ Մելքոնյան
🔹 Իրանին հարվածելու հավանականությունը տեսականորեն գոյություն ունի, բայց ռազմական սցենարի մասին խոսելը՝ որպես լուծված հարց, վաղաժամ է. Դենիս Դենիսով
🔹 Կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ Իրանում լայնածավալ պատերազմով. Գեորգի Ասատրյան
🔹 Ինչի՞ հաշվին է 2025-ի տնտեսական բարձր աճն ու որքանո՞վ՝ ներառական. Լիլիա Ամիրխանյան