Եթե Զանգեզուրի միջանցքը՝ թուրքերին, ապա Տրապիզոնի միջանցք՝ հայերին. #39 Իրական Թուրքիա
01 Հուլիսի 2025, 22:30
Փաշինյանին գովում է թուրքական մեդիան, նորից, այս անգամ գոհ են Թուրանի մասին հայտարարություններից:
Հայերի վրա տեսախցիկների առաջ ծիծաղում են, ու ամեն ջանք թափում են Հայաստանն ու սփյուռքը բաժանելու համար:
Ադրբեջան – Ռուսաստան մեգասկանդալը: Պուտինը նախանձում է Ալիևին՝ պնդում են Բաքվում, և փորձում Ալիևին ներկայացնել որպես Ռուսաստանի մուսուլմանների առաջնորդ:
Թուրքական դեղին մեդիան վարկաբեկում է Աննա Հակոբյանին, բայց ինչո՞ւ:
Եվ վերջում՝ հարցազրույց, այսօր՝ Բագրատ Էստույան, Ակոսի հայերեն էջերի խմբագիրը, որը համարձակվեց հարցնել Փաշինյանին, թե որքան է դեռ սիրաշահելու գազանին, որը Զանգեզուրի միջանցք է պահանջում: Եվ առաջարկում է, որ Թուրքիայից հայերը պահանջեն Տրապիզոնի միջանցք: