«Էթնիկ կոդ». Գայանե Բրեիովա
13 Հունվարի 2024, 14:00
Ի՞նչն է օգնում հայերիս` ուր էլ որ ապրենք՝ սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։
Alpha News-ի «Էթնիկ կոդի» հերթական թողարկման հերոսը հայտնի ռեստորատոր Գայանե Բրեիովան է։
«Իհարկե, հրաշալի է, երբ կինը սիրում է և կարողանում է պատրաստել, և դա անում է ուրախությամբ, սիրով իր տղամարդու համար»,- ընդգծել է Բրեիովան։
Նա նշել է, որ, այնուամենայնիվ, ինքը համաձայն չէ այն պնդման հետ, որ տղամարդու սիրտ տանող ճանապարհը անցնում է նրա ստամոքսով:
«Որովհետև ես գիտեմ շատ կանանց, որոնք դա չեն անում, բայց նրանք անսահման երջանիկ են իրենց ամուսնության մեջ: Իսկ դա նշանակում է, որ այս թեորեմը չի գործում, այլապես ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ»,- նշել է Գայանե Բրեիովան։
Մանրամասները՝ տեսանյութում: