Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Գեորգի Իսահակյանը՝ հայկական կոդերի, պաշարված Հայաստանի և հայտնի դառնալու մասին. «Էթնիկ կոդ»

30 Հոկտեմբերի 2024, 22:00

Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

Alpha News-ի «Էթնիկ կոդի» այս թողարկման հերոսը Մոսկվայի Ն.Ի. Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Գեորգի Իսահակյանն է:

«Թատրոնն այն վայրն է, որտեղ հնարավորություն ունես երկու-երեք ժամ զրուցել հանդիսատեսի հետ։ Կարծում եմ՝ ռեժիսորներն այն մարդիկ են, որոնք անընդհատ ցանկանում են խոսել ինչ-որ մեկի հետ: Սկզբում զրուցում են դիրիժորի, նկարչի, հետո զրուցում են արտիստների հետ։ Բայց, ամենակարևորն, այս ճանապարհի վերջում բացվում է վարագույրը, իսկ այնտեղ՝ դահլիճում, կան հազարավոր մարդիկ, և դու նրանց հետ կարող ես խոսել մի բանի մասին, որը քեզ համար շատ կարևոր է»,- ասել է Իսահակյանը։

Ռեժիսորը նշել է նաև, որ իր ղեկավարած թատրոնը գտնվում է Մոսկվայի ամենագեղեցիկ վայրերից մեկում։

«Այս հրաշալի թատրոնը կառուցվել է 1970-ականներին Մոսկվայի Օլիմպիական խաղերի բացման համար։ Այն բացվել է 1979 թվականին, իսկ 1980 թվականին, երբ Օլիմպիադան էր , ամբողջ աշխարհից հյուրերը կարող էին գալ և տեսնել, թե պետությունը որքան մեծ ուշադրություն է դարձնում երեխաներին և նրանց մշակութային դաստիարակությանը»,- ընդգծել է նա։

Իսահակյանը նաև պատմել է՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցն ավարտելուց հետո որոշել է, որ իր կյանքում բավականաչափ արվեստ կա, և «ինքը պետք է անի մի բան, որն օգուտ կբերի մարդկությանը»՝։ Նա նպատակ է ունեցել ընդունվել բժշկական ինստիտուտ։

«Դպրոցն ավարտեցի մեդալով․․․Այդ ժամանակ, ցավոք սրտի, մայրս այլևս չկար, և ինձ մեծացնում էր իմ հրաշալի մորաքույրը, ով երաժիշտ էր… Մեզ հրավիրեց դպրոցի տնօրենը և հարցրեց, թե կուզենա՞նք փորձել ընդունվել ռեժիսուրայի ֆակուլտետ, որովհետև Երևանը հիանալի օպերային թատրոն ունի, իսկ Երևանում օպերային թատրոնի ռեժիսորներ չեն պատրաստում…»,- ասել է Իսահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։