Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Էթնիկ կոդ». Մեխակ Գալստյան

06 Նոյեմբերի 2024, 22:00

Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

Alpha News-ի «Էթնիկ կոդի» հերթական թողարկման հերոսը «The Бык» ռեստորանային ցանցի հիմնադիր Մեխակ Գալստյանն է։

Նա պատմել է, որ այսօր «The Бык»-ն ունի քսանից ավելի ռեստորան, որից 18-ը գտնվում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալուգայում և Տուլայում։ Ընդհանուր առմամբ, ցանցն ունի ավելի քան 2000 աշխատակից։ Գալստյանի խոսքով՝ ի սկզբանե նախատեսված է եղել, որ դա լինի գլոբալ նախագիծ:

«Մտածեցի՝ ինչո՞ւ չբացել ռեստորան, որտեղ մարդիկ պարզապես կհանգստանան և չեն մտածի գնի մասին։ Ես ուսումնասիրեցի մեր և արտասահմանյան փորձը և եկա այն եզրակացության, որ պետք է հիմնել ֆիքսված գներով ռեստորան։

Ինձ հաճախ են տալիս այն հարցը, թե ինչպես կարելի է հավատարիմ մնալ այս գներին։ Դրան կարելի է հասնել միայն լավ պայմանավորվածությունների և մեծ ծավալների պայմանագրերի միջոցով։ Այսօր մեր ցանցում ամսական սպառվում է մոտ 200 տոննա սթեյք։ Պատկերացնու՞մ եք մասշտաբները»,- ընդգծել է Գալստյանը։

Նրա խոսքով՝ իրենց մոտ գոյություն ունի «հարյուր օրվա» կանոնը:

«Եթե նոր հայեցակարգ եք ներկայացնում, և այն լավ է աշխատում, պետք է հարյուր օր սպասել: Եթե հարյուր օր «գոյատևում է», այսինքն՝ անկում չի ապրում, հետաքրքրության կորուստ չի լինում, ուրեմն հայեցակարգը կայացել է։ Ուստի մենք հաղթահարեցինք «հարյուր օրվա» կանոնը և որոշեցինք, որ եթե նույն ոգևորությունը լինի, ուրեմն առաջ կգնանք։

Եվ իսկապես, հերթերը եղել են ու կան։ Եվ մենք ռիսկի դիմեցինք և երկրորդ ռեստորան բացեցինք Պուշկինի հրապարակում, հենց կենտրոնում։ Որոշեցինք բացել ռեստորան, որը պահանջված կլինի բնակչության շատ լայն շերտի կողմից»,- ասել է «The Бык» ռեստորանների ցանցի հիմնադիրը:

Մանրամասները՝ տեսանյութում: