«Էթնիկ կոդ». Ռաֆայել Քոչարյան
16 Մարտի 2024, 14:00
Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։
Alpha News-ի «Էթնիկ կոդի» հերթական թողարկման հերոսը ոսկերիչ, մետաղագործ, Կարլ Ֆաբերժեի շքանշանների ասպետ Ռաֆայել Քոչարյանն է։
«Ես ունեմ Կառլ Ֆաբերժեի երեք շքանշան՝ արժանիքների համար և մեկ շքանշան՝ Զինագործների գիլդիայի: Կա Կարլ Ֆաբերժեի մրցանակաբաշխության հիմնադրամ, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Սանկտ Պետերբուրգում։ Նրանք փնտրում են Ֆաբերժեի շքանշանին արժանի արհեստավորների»,- նշել է ոսկերիչը։
Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է պորտֆոլիո և առնվազն 25 տարվա աշխատանքային փորձ արհեստում։
«Եվ ահա, զենքի մի գեղեցիկ ցուցահանդեսի ժամանակ նրանք զանգահարեցին ինձ և ասացին, որ մարդիկ ուզում են տեսնել իմ աշխատանքը, պարզել, թե ով է արժանի, ով՝ ոչ: Եւ ասացին, որ ես արժանի էի»,- նշել է Alpha News-ի զրուցակիցը։