«Էթնիկ կոդ». Ռուբեն Հարությունյան
13 Ապրիլի 2024, 14:00
Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։
Alpha News-ի «Էթնիկ կոդ»-ի հերթական թողարկման հերոսը դուդուկահար Ռուբեն Հարությունյանն է:
«Ուզում եմ, որ երեխաներս, թոռներս լավ ապագա ունենան: Կուզեմ, իսկապես, տեղափոխվեմ իմ Հայաստան, երեխաներս թող իմ հող ու ջրում մեծանան, ինչ անում ենք, այնտեղ անենք: Երազանքս միայն դա է»,- ասել է Ռուբեն Հարությունյանը:
Նա պատմել է, որ իր հաջողության գրավականն անասելի աշխատասիրությունն է ու գործին նվիրվածությունը։
«Ես շատ աշխատասեր եմ, սիրում եմ, իմ մասնագիտությունը: 1994 թվականին հյուրախաղերով եկա ԱՄՆ՝ Լոս Անջելես: Ունեցա ձայնագրություններ, դուդուկահարների քառյակ ստեղծեցինք։ 1996-ին հետ գնացի Հայաստան, 1998-ին համերգային ծրագրով նորից մեկնեցի Ամերիկա։ Մեր դուդուկահարների քառյակն այնտեղ մրցանակը շահեց»,- հիշողություններով է կիսվել Alpha News-ի զրուցակիցը: