Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Էթնիկ կոդ». Ռուսլան Մարտիրոսյան

02 Հոկտեմբերի 2024, 22:00

Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

Alpha News-ի «Էթնիկ կոդ»-ի հերթական թողարկման հերոսը «Naked Science» գիտահանրամատչելի հրատարակության հիմնադիր Ռուսլան Մարտիրոսյանն է։

«Ծնողներս Ախալքալաքից են։ Ես նույնպես ծնվել եմ Ախալքալաքում։ Զինվորական ընտանիքից եմ, մայրս զինվորական բժիշկ է, հայկական բանակում ծառայել է ավելի քան 20 տարի։ Հայրս ռազմական օդաչու է, Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից։ Նա մասնակցել է Հայաստանի ռազմաօդային ուժերի ձևավորմանը, ավելի քան 15 տարի ղեկավարել է Հայաստանում միակ ավիավերանորոգման ձեռնարկությունը»,- ասել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ այսօր նման մասնագետը, նման լուրջ ձեռնարկության ղեկավարը մնացել է առանց աշխատանքի։

«Մարդն ուզում է օգնել իր պետությանը, բայց դա նրան ուղղակի թույլ չեն տալիս։ Չգիտեմ, թե որն է պատճառը, բայց ոչ հաստատ կոմպետենտության բացակայությունը»,- ընդգծել է Մարտիրոսյանը։

Նա պատմել է, որ մեծացել է Գյումրիում, դպրոցն էլ այնտեղ է ավարտել։

«Դպրոցն ավարտելուց հետո ցանկություն ունեի ընդունվել ավիացիոն ուսումնարան, բայց ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ անարդարության մթնոլորտի, ընդունվեցի Յարոսլավլի ռազմա-ֆինանսական տնտեսական ակադեմիա։ Զինվորական դառնալու իմ ընտրության հարցում, միանշանակ, դեր խաղացին հենց ծնողներս»,- հավելել է Alpha News-ի զրուցակիցը։