Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Էթնիկ կոդ». Թինա Օջախյան

27 Ապրիլի 2024, 14:00

Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

Alpha News-ի «Էթնիկ կոդ»-ի հերթական թողարկման հերոսը «Odjaghian law group»-ի հիմնադիր Թինա Օջախյանն է:
«Մայրս հայ չէ, իսկ հայրս պարսկահայ է: Չնայած այդ հանգամանքին՝ ես շատ ազգասեր ընտանիքում եմ մեծացել: Մայրս նույնպես հայերեն է սովորել և կարողանում է խոսել: Նա ավելի խիստ էր, և ուզում էր, որ անպայման հայերի հետ շփվենք: Մեր հայկական օջախը շատ ջերմ է և ընտանեկան արժեքների վրա հիմնված»,- պատմում է Թինան:

Նա ցավով է խոսում հայրենիքում՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Կարծում է՝ աշխարհն անտարբեր է ու կույր է ձևանում մեր հայրենիքում կատարվածի նկատմամբ:

«Ես ցավում եմ, որ աշխարհն անտարբեր է մեր հայրենիքում կատարվածի նկատմամբ: Սա այնքան անտարբերություն չէ, որքան իրազեկվածության պակաս: Ասես՝ ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում: Թեև Սփյուռքում բնակվող հայերը բավականին ազդեցիկ ու կրթված են, բայց մեկ է՝ չկա մի այնպիսի ենթակառուցվածքային համակարգ, որը կկարողանար պատշաճ կերպով ներկայացնել իրավիճակը: Ինչ խոսք՝ այս ամենը ցավալի է ու սարսափելի, բայց ավելին անելու ժամն է հասունացել: Կարծում եմ՝ մենք սովորում ենք, որ հայն ու հայկականությունը պետք է դիմադրեն և կենդանի մնան սփյուռքում՝ անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում հայրենիքում»,- ասում է Alpha News-ի զրուցակիցը:

Հիմա եթերում