Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

«Էթնիկ կոդ». Վլադիմիր Մկրտումով

03 Օգոստոսի 2024, 14:00

Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

Alpha News-ի «Էթնիկ կոդ»-ի հերթական թողարկման հերոսը դաշնակահար, մանկավարժ, Թուրքմենստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Մկրտումովն է:

«Պապս ծնունդով Շուշիից է, Շուշիի ջարդերից հետո հայտնվել է Բաքվի անօթևանների կացարանում։ Մանկատնից հետո ծառայել է խորհրդային բանակում, ապա հայտնվել Հայրենական մեծ պատերազմում։ Պատերազմից հետո, անցնելով Գորիսով, ծանոթացել է տատիկիս հետ։ Եվ նրանք գնացին հեռավոր Աշխաբադ քաղաք։ Շուշիում չեմ եղել, միայն 2018 թվականին, համեմատաբար վերջերս, կարողացա այցելել Ղարաբաղում գտնվող կնոջս հարազատներին», — պատմել է նա։

Մկրտումովը նշել է, որ մայրական կողմի հարազատները նույնպես արցախցի են։

«Մայրս ծնվել է Մարտունիում, իսկ ահա հայրս ծնվել է Աշխաբադում։ Իմ որդին երրորդ սերնդի աշխաբադցի է։ Մանկությունը միշտ տոն է, լավագույն ժամանակը, երբ բոլորը ողջ են, բոլորն առողջ են: Ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել, երբեք ոչ մի բանի կարիք չեմ ունեցել, մենք ամեն տարի մեկնում էինք Հայաստան, Երևան։ Գրեթե ամեն տարի այցելում էինք տատիկիս հարազատներին, որոնք մինչ օրս ապրում են Գորիսում։ Ես տատիկիս առաջին և սիրված թոռն էի, ով ինչ-որ հույսեր էր տալիս, քանի որ լավ էի սովորում դպրոցում և երաժշտական դպրոցում», — պատմել է երաժիշտը։

Մկրտումովի խոսքով՝ իրենց ընտանիքում միշտ գնահատվել է աշխատանքը, անընդհատ խոսվել է այն մասին, որ մարդը պետք է աշխատի և շատ աշխատի, որպեսզի ինչ-որ արդյունքի հասնի. «Նման բաներ ես ասում եմ նաև իմ երեխաներին»:

Նա պատմել է նաև, թե ինչից է սկսվել երաժիշտի իր կարիերան. «Երգեցողության դասին երգի ուսուցիչը նկատեց, որ վատ լսողություն չունեմ, լավ ձայն ունեմ։ Եվ նա զանգահարեց մայրիկիսա՝ պնդելով, որ ինձ երաժշտական դպրոց տանեն, քանի որ ունակություններ ունեմ»։