Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ֆինանսական շուկաները դրական են արձագանքել Պուտին-Թրամփ հեռախոսազրույցին

14 Փետրվարի 2025, 18:36

Փետրվարի 12-ին ԱՄՆև ՌԴ նախագահների հեռախոսազրույցի որոշ մանրամասների հրապարակումից հետո թռիչքային աճ է արձանագրվել ֆինանսական շուկաներում:

Բնական է, որ ամենամեծ արձագանքը ռուսական շուկաների խաղացողների մոտ էր: Հեռախոսազրույցից հետո «Մոսբիրժայի» ինդեքսն ավելացել է 5 %-ով, իսկ առավոտյան բորսան առևտուրը սկսել է արդեն 6.6 %-անոց աճով: Իսկ արդեն փետրվարի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ներդրողների հոսքերից բորսան ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքները:

Ի դեպ, առաջատար կազմակերպությունները, որոնք գտնվում են պատժամիջոցների ներքո, այդ օրը ևս աճ են գրանցել։

Ռուսական ռուբլին ևս ամրապնդել է իր դիրքերը դոլարի նկատմամբ: Թեև պետք է նշել, որ մի քանի այլ գործոններով պայմանավորված ռուբլին դեռ տարեսկզբից դոլարի նկատմամբ արժևորվել է շուրջ 14 տոկոսով, իսկ հեռախոսազրույցը նոր թափ է հաղորդելայդ միտմանը:

Բավական հետաքրքիր է համաշխարհային ֆինանսական շուկաների արձագանքը:

Մասնավորապես՝ ասիական ինդեքսները հիմնականում աճել են, իսկ ամերիկյան ինդեքսները գրանցել են անկում: Սա իհարկե հասկանալի է, քանի որ ցանկացած պարագայում խոսքը վերաբերում է մրցակցող շուկաներին: Հետաքրքիրը եվրոպական շուկաներիդրական արձագանքն է, թեև քաղաքական առումով հեռախոսազրույցից հետո ոչ միանշանական վերաբերմունք է ձևավորվել: Սա ցուցադրում է եվրոպական տնտեսական համայնքի՝ կոնֆլիկտից հոգնածության մասին:

Նշենք նաև, որ նավթի գները ևս, ՌԴ-ի նկատմամբ կիրառվող արգելքների հնարավոր թուլացման ֆոնին, նվազել են։

Հիմա եթերում