Ֆյոդոր Լուկյանով. Աշխարհակարգ 2.0
27 Սեպտեմբերի 2025, 21:00
Alpha News-ը սկսում է նոր նախագիծ՝ «Աշխարհակարգ 2.0»-ը, որի շրջանակներում Հայկ Խալաթյանը Ռուսաստանի գլխավոր ուղեղային կենտրոնների ղեկավարների և առաջատար փորձագետների հետ կքննարկի հնարավոր (ծնվող) նոր աշխարհակարգը և Հայաստանի տեղն այդ համակարգում։
«Աշխարհակարգ 2.0» նախագծի առաջին հյուրն է Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի (СВОП) նախագահության նախագահ, «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի գիտական աշխատանքների գծով տնօրեն, ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի պրոֆեսոր-հետազոտող, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիրը Ֆյոդոր Լուկյանովը։
Այս թողարկմանը Ֆյոդոր Լուկյանովը մտորում է գլոբալ աշխարհակարգի ճակատագրի և արագ փոփոխվող աշխարհում Ռուսաստանի դերի մասին։ Հնարավո՞ր է արդյոք նոր աշխարհակարգ առանց համաշխարհային պատերազմի։ Կարո՞ղ են արդյոք առաջատար տերությունները համաձայնության գալ խաղի միասնական կանոնների շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցությանը։ Արդյոք նրանց կհաջողվի՞ ի հեճուկս համաշխարհային պատմության տրամաբանության խուսափել ուղիղ ռազմական բախումից։ Ինչպիսի՞ն են Ռուսաստանի մոտեցումները Վաշինգտոնի և Պեկինի դիմակայությանը։ Կքննարկվի Արևմուտքի ճնշումը համաշխարհային մեծամասնության վրա, Եվրոպայի և Ռուսաստանի ուղիղ բախման ռիսկերը և ԵՄ-ում տեղի ունեցող ներքաղաքական պայքարը։ Կքննարկվի նաև Թուրքիան և այն, թե արդյոք նրա ռեսուրսները համապատասխանում են Էրդողանի գլոբալ հավակնություններին։
Ֆյոդոր Լուկյանովը վերլուծում է հետխորհրդային տարածքի նշանակությունը Մոսկվայի համար։ Ինչպե՞ս Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության խստացումը կանդրադառնա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և եվրասիական ինտեգրման վրա։ Կարևոր մի հատված նվիրված է Հարավային Կովկասին՝ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը և ապագան, Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները, տարածաշրջանում նրանց համագործակցության հնարավորությունը։
Սա պարզապես ակնարկ չէ, այլ աշխարհի ընթացքը և դրանում Հայաստանի ու մեր տարածաշրջանի տեղը իմաստավորելու փորձ։
Մանրամասները տեսանյութում։