Գագիկ Եզակյան. կյանքի ամենակարևոր լայքի, Կիկաբիձեի և տոլմայի մասին
20 Ապրիլի 2025, 14:00
«Alter ego»-ի շրջանակներում Գագիկ Եզակյանի կինը՝ Եկատերինան հայկական տոլմա է պատրաստել և պատմել, թե ինչպես է հայերեն սովորել, իսկ Գագիկի երեխաները նկարագրել են իրենց հայրիկին և ցուցադրել իրենց տաղանդները:
Թողարկման շրջանակներում Գագիկ Եզակյանը խոսել է Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի, Վախթանգ Կիկաբիձեի հիշատակի հիմնադրամում երգելու, դասական երաժշտության հանդեպ սիրո մասին, և թե ինչպես է երեխա ունենալը փոխում մարդուն։
«Alter ego»-ն Նոնա Ալեքսանյանի բացառիկ հարցազրույցն է հայտնի ու հետաքրքիր մարդկանց հետ, որոնց միավորում է սերը Հայաստանի հանդեպ: