Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Գնաճի արագացումը՝ հարկային խստացումների հետևա՞նք

18 Ապրիլի 2025, 18:10

 

Պաշտոնական վիճակագրությամբ այս տարվա մարտին սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) ավելացել է 3,3 %-ով: Նշենք, որ փետրվարին ցուցանիշը 2,5 % էր, հունվարին՝ 1,7%: Այսինքն` գնաճն արագացել է:

Ընդ որում, ինդեքսի կուտակային ցուցանիշի՝ 3.3 %-ի կառուցվածքի ուսումնասիրությունը վեր է հանում մի պարզ պատկեր, որ առանձին ապրանքախմբերում թանկացումներն ավելի շատ են: Օրինակ, սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների գներն անցյալ տարվա մարտի համեմատ ավելացել են 5.4% -ով, ծխախոտինը՝ 5,1%-ով, ծառայություններն, ինչպես օրինակ, առողջապահությունը, տրանսպորտը և կրթությունը թանկացել են համապատասխանաբար՝ 3,5%-ով, 3,7%-ով և 7,8%-ով: Նշվածների գները բարձրացել են նաև նախորդ ամսվա համեմատ:

Պատկերը մտահոգիչ է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գների հետ կապված: Թանկացել է հացաբուլկեղենն ու ձավարեղենը (1.7 %), հացը՝ 2,2 %, կարագը, մրգերն ու բանջարեղենը՝ երկնիշ (ցուցանիշները տե՛ս նկարում): Բավական հետաքրքիր է, որ վարսավիրական ծառայությունների գները թանկացել են 13.8 տոկոսով, և գների կտրուկ աճ՝ 6.9 տոկոսանոց, գրանցվել է հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, ոլորտի հարկման քաղաքականությանը զուգահեռ:

Օբյեկտիվության համար նշենք, որ թանկացումների պատճառների թվում նաև արտաքին գնաճային ճնշումները կան, սակայն, օրինակ նույն վարսավիրական ծառայությունների գնաճի դեպքում, հարց է առաջանում՝ արդյոք թանկացումները հարկային վարչարարության հետևանք չեն: