Գրանադայի հռչակագիրը չի՞ փրկում Հայաստանին և Փաշինյանին
20 Նոյեմբերի 2023, 23:00
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանն Երևանում հիշվեց ոչ միայն նրանով, որ Հայաստանի իշխանությունները եվրոպացի խորհրդարանականների հետ ընթրիք անցկացնելու համար ավելի հարմար վայր չգտան, քան Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը, այլև Նիկոլ Փաշինյանի ելույթով վեհաժողովի շրջանակներում:
Եթե ելույթի «կեղևները» մի կողմ դնենք, ապա պիտի նշենք, որ ելույթն ասվել էր 2 կարևոր միտք հնչեցնելու համար, այն էլ միմյանց բացառող մտքեր. «Ադրբեջանի հետ խաղաղության հիմնարար սկզբունքները համաձայնեցվել են Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ հանդիպումների ժամանակ», և որ «Ադրբեջանում պատրաստվում են նոր պատերազմի, Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա և Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանում սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»»:
Փաշինյանի այս հայտարարությունը ելույթում պետք է դիտարկել մի քանի համատեքստում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից արևմտյան բանակցային հարթակում բանակցություններ վարելուց հրաժարվելու լույսի ներքո (Բաքուն արդեն հրաժարվել է հանդիպումներից Գրանադայում, Բրյուսելում և Վաշինգտոնում):
Իլհամ Ալիևի կողմից արևմտյան բանակցային հարթակում բանակցելուց հրաժարվելը պայմանավորված է 2 գործոնով՝ որևէ պարտավորություն ստանձնելու դժկամությամբ, ինչպես նաև Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի կոնսենսուսը խախտելու դժկամությամբ, իսկ նրանք դեմ են տարածաշրջանի գործերին ոչ տարածաշրջանային խաղացողների ներգրավմանը։
Բաքուն իր լրատվամիջոցների և փորձագիտական հանրության միջոցով բացահայտ հայտարարում է, որ իմաստ չունի լրացուցիչ գրավոր պարտավորություններ ստանձնել այն իրավիճակում, երբ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության բանավոր ճանաչման հիման վրա Ալիևն առանց որևէ խոչընդոտների, Արևմուտքի կողմից զգայուն արձագանքի, առանց պատժամիջոցների ստացավ ողջ Արցախը: Արցախը նույնիսկ առանց հայերի:
Ակնհայտ է, որ դա հասկանում է նաև ինքը՝ Փաշինյանը։ Այստեղից էլ նրա ելույթը և մշտական դարձած հայտարարությունները, թե Բաքուն ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի դեմ։ Ինչպես Արցախի հանձնման դեպքում, երբ 2022 թվականի դեկտեմբերին սկսվեց Լաչինի միջանցքի շրջափակումը, Փաշինյանը կառավարության գրեթե բոլոր նիստերին հայտարարում էր, որ Բաքուն պատրաստվում է «էթնիկ զտումներից իրականացնել արցախահայության դեմ», և երբ սկսվեցին այդ զտումները, նա նախօրոք խոսել էր Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ և մատը մատին չտվեց աղետը կանխելու համար։ Նա սկսեց որպես «քաղաքական ալիբի» օգտագործել անցյալի սեփական հայտարարությունները՝ պատճառաբանելով, որ «նախկինում զգուշացրել էր վտանգների մասին, բայց Արցախի իշխանությունները Բաքվի հետ չբանակցեցին, և արդյունքում զտում ստացան»։ Մենք հիմա տեսնում ենք ճիշտ նույն գործողությունը՝ Հայաստանում ողբերգության դեպքում «քաղաքական ալիբի» ապահովելու համար։ Եվ ակնհայտ է, որ ի թիվս այլ բաների, Փաշինյանը պատրաստվում է ադրբեջանական հնարավոր նոր ագրեսիայի մեղքը բարդել նաև ԵՄ-ի և ընդհանուր առմամբ Արևմուտքի վրա։ Այո, այո, մի զարմացեք: Մենք կտեսնենք նման զարգացումներ։
Երևանում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում Փաշինյանի ելույթը ցույց տվեց նաև, որ հոկտեմբերին Գրանադայում ԵՄ հովանու ներքո նրա ստորագրած հռչակագիրը չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ինչպես 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ընդունված հայտարարությունը չապահովեց «Արցախի հայության իրավունքներն ու անվտանգությունը»։ Գրանադայում ԵՄ հովանու ներքո ստորագրած հռչակագիրն այն աստիճանի չի երաշխավորում անվտանգությունը, որ նույնիսկ Փաշինյանը ստիպված է ընդունել Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի քաղաքական նախագծի» առկայությունը: Նախագիծ, որն ենթադրելով հայկական պետականության կազմալուծում։
Բայց հիշեք, այս ամենը Փաշինյանը անում է անձամբ իր համար «քաղաքական ալիբի» պատրաստելու տրամաբանությամբ, ոչ ավելին։ Այս դեպքում նա, ով հայտարարում է, թե Բաքուն իրականում ցանկանում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ, չի դիմի ՀԱՊԿ-ին խնդրանքով՝ օրակարգից հանել Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրող փաստաթուղթը։
Ինքներդ պատասխանեք հարցին՝ ինչո՞ւ և ո՞ւմ շահերից ելնելով է Փաշինյանը, խոսելով նոր պատերազմի սպառնալիքի մասին, հրաժարվում է մեկ այլ տարրից, որը կարող է օգնել ՀՀ-ին ապահովել իր անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։