Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Համաշխարհային տնտեսության արձագանքը Իրան- Իսրայել էսկալացիային

04 Հոկտեմբերի 2024, 16:43

Դեռևս 2020թ-ի կորոնավիրուսի համավարակի հետևանքներն ամբողջությամբ չհաղթահարած, համաշխարհային տնտեսությունը պարբերաբար նոր ցնցումների մեջ է հայտնվում։ Վերջին՝ ամենաթարմն Իրան-Իսրայել համակարտության սրացումն է։
Հաշվի առնելով՝ որ տարածաշրջանի մասին է խոսքը, առաջին ամենազգայուն արձագանքը զարգացումների նկատմամբ արձանագրեցին նավթի գները։ Brent տեսակի նավթի գնաճը տատանվեց 2,5-5 %-ի շրջանակներում։

Գների աճ նկատվեցին նաև գունավոր և թանկարժեք մետաղների շուկայում։
Տնտեսությունում զարգացումների մասով կան ավելի շատ բացասական սպասումներ։ Ընդ որում, տարբեր սցենարներ են դիտարկվում։ Երկարաժամկետ էսկալիացիայի պարագայում, նավթի գների՝ մինչև 100, 120 անգամ 150 դոլար/բարելի կանխատեսում կա։ Այդ պարագայում համաշխարհային տնեսությանը սպասվում է գնաճի նոր ալիք։ Որպես ամենավստահելի պահուստ՝ կաճի նաև ոսկու գինը, ինչի արդյունքում դոլարը կընկնի։

Միջնաժամկետում նման սցենարի պարագայում կշահեն նավթ արդյունահանող երկրները, սակայն երակարաժամկետում դա ի վերջո կազդի նավթի և գազի սպառման վրա։

Բնականաբար, համաշխարհային տնտեսությունում ձևավորված այդպիսի հնարավոր ցնցումներից անմասն չի մնա նաև Հայաստանը։ Մի քանի հանգամանք, որ արժե ընդգծել․ խոսքը Հայաստանի անմիջական հարևանությամբ գտնվող բարեկամ երկրի մասին է։ Այդ պարագայում կտուժեն բոլոր այն նախագծերի շուրջ զարգացումները, որոնք այսօր հայ-իրանական երկկողմ օրակարգում են․ այդ թվում՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» նախագիծը, Պարսից ծոցը Սև ծովին միացնող տրասնորտային նախագիծը, երկկողմ առևտրաշրջանառության հետ կապված ծրագրերը և այլն։

Հիմա եթերում