Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Հարազատս հյուսիսից». Դոնի Ռոստով

31 Հոկտեմբերի 2024, 22:00

«Հարազատս հյուսիսից» նախագծի հերթական համարում Alpha News-ը ներկայացնում է Ռուսաստանում հայերի հիմնադրած առաջին քաղաքներից Դոնի Ռոստովը և տեղի հայերի կյանքը:

Հայերն այնտեղ թվով երրրորդ մեծ ազգն են, և քաղաքը համարվում է հայկական ակցենտով ռուսական քաղաք: Դոնի Ռոստովի հիմքերում հայկական Նախիջևանն է: Դոնի ափեր մեր հայրենակիցները հասել են 18-րդ դարում Ղրիմից Եկատերինա 2-րդ կայսրուհու հրամանով: Այստեղ տափաստաններ են եղել, և մեր հայրենակիցները զրոյից սկսել են քաղաք հիմնադրել: Սկզբում այն անվանել են Նախիջևան, հետո՝ Նոր Նախիջևան: Տուն, թատրոն, դպրոց կառուցելու հետ միասին քաղաքում բարձրացել են նաև մեր հավատքի խորհրդանիշները՝ եկեղեցիները: Նոր Նախիջևան քաղաքից բացի դոնահայերը հիմնել են հայկական գյուղեր և ամեն գյուղում պարտադիր կառուցել մեկ-երկու եկեղեցի: Դոնի հայերի մեծ մասը Անիից են, թուրքական սրից փախել են Ղրիմ, ապա տեղափոխվել այստեղ:

Դոնի Ռոստովի առաջին քարե շինություններից է հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: Այն 18-րդ դարի կառույց է։ Սա առաջին հայկական եկեղեցին է, որը կառուցել են մեր հայրենակիցները Ղրիմից այստեղ տեղափոխվելուց հետո: Բոլշևիկների իշխանության գալուց հետո այս հրաշակերտ տաճարը նույնպես եղել է պայթեցման սպառնալիքի տակ, սակայն բազմաթիվ կողմերից խնդրագրեր, հորդորներ են ուղարկել իշխանությանը՝ պահպանել գոնե այս տաճարը: Եկեղեցին 1960-ականերից հետո վերակառուցվել է, իսկ 2000թ-ից վերսկսվել են պատարագները:

Դոնի Ռոստովի երկրորդ հայկական եկեղեցին Սուրբ Հարությունն է: Այն կառուցվել է ճիշտ այն վայրում, որտեղ եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարը: Սուրբ Հարությունը Դոնի Ռոստովի 41.000-ից ավելի հայ բնակչության զորավոր հավատի խորհրդանիշն է:

Նախիջևանի շուկան հին հայկական քաղաքի գլխավոր հասցեներից մեկն է եղել: Այստեղ վաճառել են ամեն ինչ:

Դոնի Ռոստովում ավելի քան 20 հաստատություն կա, որտեղ կարելի է հայերեն սովորել: Քաղաքի գրադարաններում կան հայկական լսարաններ, իսկ միջնակարգ դպրոցներում հայկական դասարաններ:

«Ուզում եմ՝ երեխաներն այս լեզուն համարեն իրենց մայրենի լեզուն, այլ ոչ թե իսպաներենի կամ անգլերենի նման օտար լեզու: Նրանք ապրում են մի երկրում, որն իրենց ծնել ու սնել է, ու պետք է հարգեն, բայց նրանց ոչ մեկը չի արգելել հայ լինել ու սիրել հայրենիքը»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է No22 ռուսական միջնակարգ դպրոցի հայոց լեզվի խմբակի ուսուցչուհի Լուսինե Պետանյանը:

Դոնի Ռոստովում գործում է նաև «Զվարթնոց» պարային անսամբլը, որտեղ սովորում են միայն հայկական ազգային պարեր: Խմբում հայերից բացի կան նաև ռուսներ և վրացիներ: Անսամբլը հաճախ մասնակցում է մրցույթների, որտեղ ներկայացնում է հայկական մշակույթը ողջ Ռուսաստանում:

Մանրամասները՝ տեսանյութում: