Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Հարազատս հյուսիսից»․ Քաղաք Պյատիգորսկում

30 Մարտի 2024, 14:02

Alpha News-ի նոր նախագիծը՝ «Հարազատս հյուսիսից»-ը, իր հերթական թողարկմանը ներկայացնում է Պյատիգորսկի հայ համայնքի կյանքը։ Այդ քաղաքում շատ են հայկական հասցեները, Պյատիգորսկում ապրել ու ապրում են շատ հայտնի հայեր՝ գործարարներ, բժիշկներ, գիտնականներ, ռուսական սպորտի հայազգի աստղեր:

Պյատիգորսկի հայկական համայնքի ղեկավար Դմիտրի Մարգարյանը իրավաբան է, երկար տարիներ եղել է Պյատիգորսկի փոխքաղաքապետը։

«Արև» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Սիլվա Սանամյանն ասում է, որ երեխաները կենտրոն հիմնականում հայերեն սովորելու նպատակով են հաճախում։

«Ունենք հայագիտական առարկաների երկու դասարան, պարի երկու խմբակ, «Արցախ» և «Անի» պարային համույթներ, ինչպես նաև ունենք դհոլի, քանոնի, դաշնամուրի, երգ-երաժշտության խմբակներ», — նշել է Սիլվա Սանամյանը:

Պյատիգորսկում ժամանակավոր հաստատված, Արցախի բնակիչ Ժասմինը պատմում է, որ տեղի հայ համայնքը շատ ջերմ է ընդունել իրենց։

«Չորս ամիս է, ինչ տեղափոխվել ենք Պյատիգորսկ: Փոքր ընտանիք ենք՝ ես, հայրս ու մայրս: Պյատիգորսկի հայ համայնքը ինձ և իմ հայրենակիցներին գրկաբաց ընդունեց: Մասնագիտությամբ մանկավարժ եմ: Այստեղ դասավանդում եմ ազգային երգ ու պար, քանի որ իմ նպատակը հայկականը, ազգայինը, մշակութայինը պահպանելն է: Ուզում եմ, որ հայրենիքից հեռու գտնվող մեր հայրենակիցները սովորեն, իմանան մեր պատմությունն ու պահպանեն մեր ազգային արժեքները»,- ասել է Ժասմին Ավանեսյանը:

Գարափոստը Պյատիգորսկի պատմական թաղամասերից է ու քաղաքի հայկական համայնքի սիրտը: Հայերն այնտեղ ապրել են սկսած 19-րդ դարից: Թաղամասում կա հայկական եկեղեցի: Խորհրդային կարգերի փլուզումից հետո Ռուսաստանի առաջին հոգևոր կենտրոնը կառուցվել է Պյատիգորսկում: Այն Սուրբ Սարգիս մատուռն է, որտեղ հայերը ժամերգության են գնացել 1992 թ-ից: Հետո կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին:

Տարոն Կոխլիկյանի հեղինակային շարքը պատմում է Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների մասին։ Բացառիկ նախագծում ներկայացնում ենք հայերի կենցաղն ու առօրյան, ինչպես է ապրում հայ համայնքը, ինչպես են պահպանում հայի ինքնությունը, հայկական ավանդույթներն ընտանիքում և այլն։