Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

«Հարազատս հյուսիսից». քաղաք Սանկտ Պետերբուրգ

26 Սեպտեմբերի 2024, 22:00

«Հարազատս հյուսիսից» նախագծի հերթական համարում Alpha News-ը ներկայացնում է Սանկտ Պետերբուրգ քաղաքի հայ համայնքի կյանքը:

Սանկտ Պետերբուրգը միշտ համարվել է ազատ մտածողների, փիլիսոփաների քաղաք և նույնիսկ ռուսական հեղափոխությունների օրրան: Նախագծի շրջանակներում կպատմենք կայսրուհի Եկատերինա Երկրորդի և դարաշրջանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ պալատական ոսկերիչ, Նևսկի պողոտայում Սուրբ Եկատերինա հայկական եկեղեցու կառուցման նախաձեռնող Հովհաննես Լազարյանի հարաբերությունների մասին:

Ինչպես հայտնի է, հայերը ռուսական այս քաղաքում ապրում են արդեն 314 տարի, իսկ Սանկտ Պետերբուրգի սրտում է գտնվում սուրբ Եկատերինա հայկական եկեղեցին, որը կառուցվել է գերմանացի ճարտարապետի կողմից եվրոպական ոճով։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լենինգրադը հայտնվել է նացիստական զավթիչների շրջափակման մեջ և դիմացել 872 օր, այնուհետև արժանացել է հերոս քաղաքի կոչմանը:

Սանկտ Պետերբուրգը համարվում է Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքը, քանի որ հենց այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ թանգարանը՝ Էրմիտաժը, որի ամբողջական ուսումնասիրման համար անհրաժեշտ է ութ տարի։ Սանկտ Պետերբուրգը կոչվում է նաև Հյուսիսային Վենետիկ, բայց այստեղ վենետիկյան գոնդոլների փոխարեն մոտորանավակները լողում են լողում են լայն ջրանցքների և գետերի երկայնքով։

Նախագծի շրջանակում մենք կհանդիպենք Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, «Նոր սերունդ» կազմակերպության անդամները կխոսեն ժողովուրդների ձուլման հետ կապված հրատապ խնդիրների և ազգային ինքնության պահպանման անհրաժեշտության մասին:

«Հավատամք» պարբերականի գլխավոր խմբագիր Արմեն Մերուժանյանը կպատմի 1994 թվականին թերթի ստեղծման նպատակների մասին:

«Այս թերթին շատ էին սպասում Պետերբուրգում բնակվող հայերը և այն նախատեսված էր մի քանի հիմնական նպատակների համար՝ տեղի հայերի միավորման, ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և պետերբուրգյան Սփյուռքի եկեղեցական կյանքի, մշակույթի և պատմության լուսաբանման համար: Մեր թերթն արդեն 30 տարեկան է և ամենահինն Է ԱՊՀ տարածքում», — ասում է Արմեն Մերուժանյանը։

Կհանդիպենք նաև ռոքի ծագող աստղերի հետ և կպատմենք հայ-ռուսական «Մանապարտ» ռոք խմբի ստեղծման պատմությունը: