Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

«Հարազատս հյուսիսից». Վոլգոգրադ. Մաս 2-րդ

24 Հոկտեմբերի 2024, 23:00

Պաշտոնական տվյալներով ՝ Վոլգոգրադի մարզում մոտ 28 հազարից ավելի հայ է ապրում։ Սուրբ Գևորգ եկած հավատացյալները հաճախ պատարագին հետևում են դրսից, քանի որ եկեղեցին փոքր է: Հայ համայնքը 2013 թվականին հայտարարեց Վոլգոգրադում նոր հայկական եկեղեցի կառուցելու մասին. 11 տարի անց եկեղեցին կառուցված է: Տարածքը բարեկարգելուց հետո հավանաբար հաջորդ տարի տեղի կունենա եկեղեցու օծման արարողությունը: Այստեղ սպասում են Ամենայն Հայոց կաթողիկոսին, ամենայն համանականությամբ, հենց նա էլ կօծի նոր կառուցված եկեղեցին: Շքեղ տաճարը կառուցել են Հայաստանից հրավիրված վարպետները:

«Դիմեցինք Վոլգոգրադի քաղաքային իշխանություններին, որ այս շրջանում մեզ տեղ հատկացնեն եկեղեցի կառուցելու համար: Բնականաբար, հեշտ չհամաձայնեցին, քանի որ գլխավոր նախագծի մեջ նախատեսված չէր կրոնական կառուց ունենալ: Նամակներ գրեցինք, խնդրեցինք, որ մեզ տարածք տան։ Ու, ի վերջո, թեև մեծ դժվարությամբ, բայց մեր խնդրանքները տեղ հասան ու մեզ ընդառաջեցին: Ի սկզբանե ասում էին՝ ո՞վ պետք է ձեզ այս տարածքը տա, մենք էլ ասացինք․ «Աստված՝ ձեր ձեռքերով», և հրաշք»,- նշում է Վոլգոգրադի մարզի հայկական համայնքի հոգևոր հովիվ Տեր Մաղաքյա քահանա Օհանյանը:

Վոլգոգրադում գործում է նաև «Հայք» երիտասարդական միությունը: Այն ստեղծվել է 2002 թ-ին՝ Տեր հոր օրհնությամբ:

«Մենք այստեղ հավաքվում ենք, երեկոներ կազմակերպում, բայց ամենակարևորը ցույց ենք տալիս, որ թեև մենք Սփյուռքում ենք, բայց հայ ժողովուրդը միասնական է ու համախմբված»,- նշում է միության անդամ Օֆելյա Թադևոսյանը:

Նրանցից որոշները հենց այստեղ գտնում են իրենց սիրուն, ընտանիք կազմում, երեխաներ ունենում և շարունակում ապրեցնել հայ ազգին:

Վոլգոգրադում գործում է նաև «Գանձասար» պարային խումբը, որի գեղարվեստական ղեկավարը Արցախի վաստակավոր արտիստ Մհեր Բաբայանն է:

«Մի քանի տարի աշխատելով դրսում՝ որոշեցի տեղափոխվել Արցախ՝ օգնելու հայրիկիս ու եղբորս, որոնք ղեկավարում էին Պարի պետական անսամբլը: Խնդրեցին մնալ իրենց մոտ ու գիտելիքներս փոխանցել Արցախի պարարվեստին: Ու մնացի, աշխատեցի մինչև վերջին չարաբաստիկ իրադարձությունները: Դրանից հետո հայտնվեցի այստեղ»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Մհեր Բաբայանը: