Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Հաղթող ճամբարին միանում է անգամ Թրամփը, իսկ Հայաստանն ինքնավերացվում է

28 Փետրվարի 2025, 11:00

 

(Փաշինյանը հայկական պետությունը լուծարելու մանդատ ստացե՞լ է)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ Տավուշի մարզում սահմանազատումն, ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի, կշարունակվի 1978 թ. քարտեզով, որը ֆիքսում է՝ 1976-ի թ. քարտեզի համեմատ ՀԽՍՀ-ն կորցրել է մի քանի քառակուսի կիլոմետր տարածք։ Աղբյուրը նշում է, որ սահմանային երթուղու փոփոխության արդյունքում զգալիորեն ավելի շատ տարածք է անցել Ադրբեջանական ԽՍՀ-ին, քան Հայկական ԽՍՀ-ին։ Մոտավոր հաշվարկներով ՀԽՍՀ-ն կորցրել է մոտ 5,8 քառ. կմ.: Իսկ այժմ այս 5.8 քառ. Հայաստանի Հանրապետությունը կկորցնի:

Այստեղ արժե կանգ առնել և նշել հետևյալը. դեռևս 2021 թվականի օգոստոսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն Երևանին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագիր՝ նշելով, որ խոսքը վերաբերում է երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչմանն ու սահմանների վերջնական հաստատմանը։

Միևնույն ժամանակ, 2021 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել սահմանների սահմանազատման վերաբերյալ կոնկրետ առաջարկով, ով «Վալդայ» ակումբի XVIII-րդ նիստում բառացի հայտարարել է. «Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակի կարգավորումն է: Եվ այստեղ, իհարկե, ոչինչ չի կարելի անել առանց Ռուսաստանի մասնակցության: Այստեղ մեզ, թերևս, ոչ ոք պետք չէ՝ բացառությամբ երկու կողմերի և Ռուսաստանի: Ինչո՞ւ՝ շատ պարզ, պրագմատիկ բան է այստեղ. այո, քանի որ ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների միջև սահմանը խորհրդային տարիներին: Կան բաներ, որ պահանջում են նաև փոխզիջումներ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, պարզ լինի, որ դա ձեռնտու է երկու կողմերին», — ասել է Վլադիմիր Պուտինը 2021 թ-ին:

Հենց այդ ժամանակ ակտիվորեն սկսեցին քննարկվել այսպես կոչված անկլավների հարցերը, և հայկական կողմն ուներ հակափաստարկներ։ Հայաստանում բազմիցս ասվել է (գոնե փորձագիտական մակարդակով և տարբեր քաղաքական գործիչների կողմից), որ անկլավների պատմությունն ամբողջությամբ ցույց է տալիս՝ նրանց տարածքները եղել են և՛ Հայաստանի Առաջին Հանրապետության, և՛ Խորհրդային Հայաստանի մաս։ Սակայն հետագայում դրանք արհեստականորեն առանձնացվել են և տրվել են Ադրբեջան (1927-1936թթ.): Այսինքն՝ Պուտինի հայտարարություններից ելնելով, անցյալ դարի 20-30-ականների սահմանազատման փորձից, պաշտոնական Երևանը հնարավորություն ուներ առավելագույնը քաղել ստեղծված իրավիճակից և, օրինակ, Ոսկեպարը չհանձնել թշնամուն, քանի որ դրանով է անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը։ Այս տարածքի նկատմամբ վերահսկողության կորուստը սպառնում է Վրաստանից Հայաստան գազատարի ֆիզիկական գոյությանը, որն անցնում է Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ գծով։

Սակայն Փաշինյանը մերժել է Պուտինի առաջարկները և 2022 թվականի հենց սկզբից սկսել է աշխատել թե՛ Արցախի ճակատագրի, թե՛ սահմանազատման շուրջ բանակցություններն արևմտյան բանակցային հարթակ տեղափոխելու ուղղությամբ։ Դրան անշուշտ օգնել է Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմը։ Փաշինյանը որոշել է, որ դա լավագույն ժամանակն է Մոսկվայի հետ բոլոր պայմանավորվածությունները չեղյալ հայտարարելու համար:

Բայց «որոշ բաներ» ծրագրվածի համաձայն չեն ընթացել, ավելի կոնկրետ՝ Ռուսաստանը ոչ միայն չի պարտվել պատերազմում, այլև 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայի առաջադրած պահանջների փաթեթն իրագործելու ճանապարհին է։ Դա տեղի չէր ունենա, եթե ռուս զինվորը պարտվեր մարտի դաշտում: Բայց զինվորը հաղթեց: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դա հասկանում է։ Ի վերջո, ի՞նչ է անում Թրամփն ըստ էության։ Նա, տեսնելով պատերազմի ակնհայտ ելքը, փորձում է ոչ միայն ԱՄՆ-ի համար ծախսերի առումով «նվազեցնել կորուստները», այլև փոխելով ԱՄՆ սկզբնական ճամբարը, փորձում է միանալ հաղթողների ճամբարին, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությանը և նրանց, որոնք 3 տարի օգնեցին Մոսկվային։
Հայաստանին սպասվում է ծանր ֆիասկո, և Տավուշով այն ակնհայտորեն չի սահմանափակվելու…

Մտածե՛ք այդ մասին․․․»։