Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Հայ-իրանական բավական հագեցած օրակարգը

20 Նոյեմբերի 2024, 16:00

Բարեկամ Իրանի հետ հարաբերություններն, այդ համատեքստում առկա և ակնկալվող զարգացումները շարունակում են լինել մեր ուշադրության կենտրոնում: Միաժամանակ, պետք է նշել, որ հայ-իրանական օրակարգն այսօր բավական խիտ է և հագեցած ոչ միայն երկկողմ նախագծերով կամ նախաձեռնություններով, այլ նաև՝ բազմակողմ ձևաչափերով: Խոսքն, իհարկե, առաջին հերթին, Իրան-ԵԱՏՄ հարաբերություններին է առնչվում, որոնք գործնական ակտիվ փուլում են:
Եվ այսպես, Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը: Այս համաձայնագիրը կարևոր է մեզ համար մի քանի տեսանկյունից: Նախ, եվրասիական շուկան, որը փաստացի վերջին տարիներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության աճի հիմնական աղբյուրն է, ընդլայնվում է՝ ի դեմս իրանական շուկայի: Խոսքը վերաբերում է ԵԱՏՄ-Իրան փոխադարձ առևտրաշրջանառության շուրջ 95 տոկոսը կազմող ապրանքների նկատմամբ անմաքս կամ շատ ցածր մաքսատուրքերով առևտրին:

Միաժամանակ, ևս մեկ անգամ հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է լայնածավալ և մշտական համաձայնագիրը՝ ստորագրված 2023թ-ի դեկտեմբերին և որը փոխարինում է 2019թ-ից գործող ժամանակավոր համաձայանգրին:

Համաձայնագրից ակնկալիքները հասկանալու համար դիտարկենք Իրան-ԵԱՏՄ փոխադարձ առևտրաշրջանառության դինամիկային առնչվող որոշ ցուցանիշներ:

Այսպես․ 2019 թ-ին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագիրը թույլ է տվել շեշտակիորեն ավելացնել ԵԱՏՄ երկրների և Իրանի առևտրաշրջանառությունը՝ 2.4 մլրդ դոլարից հասցնելով 5.2 մլրդ դոլարի։ Աճն ակնհայտ է: Ի դեպ, շատ կարևոր է ընդգծել, որ այս շրջանառության մոտ 14 տոկոսը բաժին է ընկնում Հայաստանին:

Բերենք նույն ժամանակահատվածի համար Հայաստան-Իրան առևտրաշրջանառության տեմպերի դինամիկան՝ 2-րդ նկարում:

Առևտրաշրջանառությունը 400 մլն դոլարից ավելացել է՝ հասնելով 700 մլն-ի: Բացարձակ արժեքով այս ցուցանիշն աճել է, սակայն Հայաստանի արտաքին առևտրարջանառության մեջ Իրանի մասնաբաժինը 2022թ-ից սկսած նվազել է: Դինամիկան 3-րդ պատկերն է արտացոլում:

Այստեղ, սակայն, կա օբյեկտիվ հանգամանք, ռուս ուկրաինական պատերազմի հետևանքով և՛ առևտրային շղթաների վերաձևույթների, և՛ վերաարտահանման գործոնի ազդեցությամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ ավելացավ այլ ուղղությունների մասնաբաժինը:
Միաժամանակ նշենք, որ առևտրաշրջանառությունում այս կիսամյակի ընթացքում որոշակի անկումային զարգացումների մասին ցուցանիշները ներկայացված են 4-րդ նկարում:

Սա ՊԵԿ-ի վիճակագրությունն է, համաձայն որի՝ արտահանումը 2023-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 0.6 տոկոսով, ներմուծումը՝ 0.7 տոկոսով:
Նաև կարևոր ենք համարում օբյեկտվության համար ներկայացնել ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որի համաձայն՝ 2024թ հունվար-սեպտեմբերի համար ատահանումը ՀՀ-ից Իրան աճել է 7.7 տոկոսով, ներմուծումն Իրանից՝ 2.4 տոկոսով: Վիճակագրական տարբերությունների պատճառը հավանաբար վերջին երեք ամիսների դինամիկայի փոփոխությունն է, քանի որ նույն Վիճկոմիտեի առաջին կիսամյակի տվյալներով՝ ցուցանիշներն անկումային են, թեև նորից ՊԵԿ-ի թվերից տարբերվող:

Ինչևիցե, բոլորիս շահերից է բխում հայ-իրանական առևտրաշրջանառության աճը, ինչի համար ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրն իրապես կարող է լուրջ շարժիչ լինել: Այս համատեքստում կարևոր է նշել Երևանի և Թեհրանի միջև բեռնատարներից գանձվող ճանապարհային վճարների փոխադարձ զրոյացման պայմանավորվածությունը:

Ինչպես սկզբում նշեցինք, հայ-իրանական տնտեսական օրակարգը բավական խիտ է, թե՛ արդեն իսկ կյանքի կոչված նախագծերով, թե՛ սպասվողներով: Ամփոփենք՝ արագ հիշելով դրանցից ամենակարևորները.

-Երևանում բացված իրանական առևտրի տունն ու Իրանում ակնկալվող հայկական կենտրոնը, որը զարկ կտա աևտրաշրջանառությանը: Իրանական Չաբահար նավահանգստին հայկական օպերատորների հասանելիությունը, ծրագիր, այդ թվում՝ իրանական նախաձեռնություն է Հայաստանը միացնելու Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ ճանապարհին, ռազմավարական նշանակության ճանապարհաշինության ոլորտում համագործակցությունը, Իրանի դեսպանի՝ վերջերս արած հայտարարությունն առ այն, որ Իրանը նախատեսել է Հայաստանի հետ համագործակցություն՝ մոտավորապես 3 միլիարդ դոլար ծավալով։ Եւ, իհարկե, հայ-իրանական երրորդ էլեկտրահաղորդման գծի աշխատանքները, որոնց ավարտի ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են: