Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա․ նոր հարավկովկասյան դաշինք Ռուսաստանի դեմ

01 Հուլիսի 2025, 19:00

(Ինչպես է Արցախի անկումը սպառնալիք դարձել Ռուսաստանի համար)

«Արցախի անկումը սկսել է ազդել նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Բաքուն այլևս չի տեսնում իմաստ Մոսկվայի և Թեհրանի միջև մանևրելու մեջ, ուստի սկսում է քննադատական հարվածներ հասցնել Ռուսաստանի հասցեին։ Հարաբերությունների հերթական սրացման պատճառը դարձավ Եկատերինբուրգում ադրբեջանական հանցավոր խմբավորման ավելի քան 50 ենթադրյալ անդամների զանգվածային ձերբակալությունը՝ 20 տարուց ավելի վաղ տեղի ունեցած սպանության կասկածանքով։ Երկու կասկածյալների մահից հետո (որում ազերիները մեղադրում են ռուս իրավապահներին) Ադրբեջանում չեղարկվեցին ռուսական համերգները, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը, կալանավորվեց «Sputnik Ադրբեջան» գործակալության գլխավոր խմբագիրը, իսկ խմբագրությունում շարունակվում են խուզարկությունները։

Բացի դրանից, տարածաշրջանում բրիտանական պրոքսի համարվող Իլհամ Ալիևի ռեժիմը ոչ միայն քննադատում է Մոսկվային, այլ նաև հարվածներ է հասցնում պաշտոնական Թեհրանին։ Տեղական մամուլը լի է բացահայտ սադրիչ բովանդակությամբ՝ ուղղված ինչպես Իրանի, այնպես էլ անձամբ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի դեմ։ Ադրբեջանական «Caliber» պարբերականը, որը կապված է ՊՆ-ի հետ, գրում է․ «Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում հենց գերագույն առաջնորդ Ալի Խամենեին է՝ մարդ, որը տարիներ շարունակ վարում է Ադրբեջանին թշնամական քաղաքականություն»։

Կոնֆլիկտի սրացումը սպառնում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների խզմամբ, այլ նաև տրանսպորտային և լոգիստիկ նախագծերի սառեցմամբ, եթե ոչ՝ լիակատար մերժմամբ, որոնք նախատեսված էին Ռուսաստանը Իրանի հետ կապելու Ադրբեջանի տարածքով։

Բրիտանիան գործում է առավելագույնս պրագմատիկ, տրամաբանական և արդյունավետ կերպով։ Ուկրաինային աջակցելու և ԱՄՆ-ին ուկրաինական ճգնաժամի նոր փուլ ներգրավելու նպատակով անհրաժեշտ է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ կամ գոնե սրել իրավիճակը նրա շուրջ, իսկ լավագույն տարբերակը՝ Ռուսաստանի ներսում սրել իրավիճակը։ Գործողության հիմնական հենարանն ազգային գործոնն է։ Կենտրոնական իշխանություններին ընդդիմացող թյուրքական ժողովուրդների ներուժի օգտագործմամբ փորձ է արվում ապակայունացնել իրավիճակը։

Խիստ խորհրդանշական էր Թուրքիաա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի ղեկավար Այգյուն Աթթարի հայտարարությունը։ Լենինյան ոճով խոսելով «ժողովուրդների բանտի» և «ռուսական շովինիզմի» մասին՝ նա ուղիղ կոչ արեց Ռուսաստանում գտնվող երեք միլիոն ադրբեջանցի թյուրքերի ու պանթյուրքիստների «բողոքել», ըստ էության՝ հորդորելով ապստամբության։
Հաջորդ քայլը կարող է լինել Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ մեծ եռակողմ հակառուսական դաշինքի ձևավորումը՝ Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Անկարայի համար կարևոր է ներգրավել Հայաստանն այդ ծրագրում, որի գլխավոր շահառուները բրիտանացիներն են՝ ստեղծելով մի տարածաշրջանային բլոկ, որի սրությունը ուղղված կլինի Ռուսաստանի և Իրանի դեմ։

Չե՞ք հավատում, որ նման պլան կա։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Լուի Բոնոն դեռ 2023-ին, Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրերին հայտարարել էր․ «ԱՄՆ-ն ձգտում է, որ կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան ապրել միասին, ինչպես նաև ամրապնդել տնտեսական կապերն ու նույնիսկ ապահովել հավաքական անվտանգություն տարածաշրջանում»։ Սա չի՞ հանդիսանում ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման ծրագիր Թուրքիայի միջնորդությամբ։

Կա մեծ հավանականություն, որ իրադարձությունները շարժվեն հենց այս ուղղությամբ։ Բայց ի՞նչ նշանակություն ունի դա Հայաստանի Հանրապետության համար։ Երկիրը գնում է հակառուսական թյուրքական դաշինքին միանալու ճանապարհով՝ առանց անվտանգության որևէ երաշխիքի։ Թուրքիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Եվրոպան պատրաստ են դուրս բերել Երևանը Ռուսաստանի դեմ, սակայն ոչ ոք չի խոստանում, որ Հայաստանը կշարունակի գոյություն ունենալ։ Այսինքն՝ երբ Երևանը կատարի իր դերը գլոբալ հակառուսական խաղում, «Հայաստան» նախագիծը կարող է փակվել։
Ինչ վերաբերում է ռուս–ադրբեջանական դիմակայությանը՝ արդեն այսօր կարելի է վստահությամբ ասել, որ կորցնելով Հայաստանը՝ Ռուսաստանը չի ստանա Ադրբեջանը որպես դաշնակից։ Ռուսաստանը կորցրել է երկու հարավկովկասյան հանրապետությունները միաժամանակ։
Մտածե՛ք այդ մասին․․․»։