Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի ներկայիս մակարդակը բավարար չէ

11 Փետրվարի 2026, 18:00

2025 թվականին Հայաստանի արտաքին առևտուրը շարունակաբար նվազել է: Արտաքին առևտրի աճի բացասական ցուցանիշը 2025 թվականին պայմանավորված էր բազային էֆեկտով, որը ձևավորվել էր նախորդ ժամանակաշրջանում ոսկու վերաարտահանմամբ պայմանավորված կտրուկ աճի արդյունքում։

Մասնավորապես, ընդհանուր առևտրի աճը 2024թ-ի հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել է 29%-ով։ Արտահանման ծավալը կրճատվել է 36.1%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 23.6%-ով։

Պետք է նշել, որ խոսքը վերաբերում է հունվար-դեկտեմբերի կուտակային արդյունքներին։ Միևնույն ժամանակ, տարեվերջին արձանագրվել է արտաքին առևտրի որոշակի վերականգնում, մասնավորապես՝ արտահանման ոլորտում։ Սակայն անհրաժեշտ է պարզել՝ արդյոք այդ վերականգնումը պայմանավորված էր հայկական արտադրանքի արտահանման աճով, թե այլ գործոններով: Արդյունաբերության տվյալների զուգահեռ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ նույն ժամանակահատվածում հիմնական մետաղների արտադրությունը բավական մեծ աճ է արձանագրել, ինչը ենթադրում է վերաարտահանման հերթական ազդեցության մասին: Այսինքն՝ արտահանման տարեվերջյան վերականգնումը ևս էականորեն պայմանավորված էր վերաարտահանմամբ:

Արտաքին առևտրի՝ ըստ երկրների կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա գերակշիռ մասը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնության հետ առևտրին։ Արդյոք ունենք դիվերսիֆիկացիայի միտումներ դեպի այլ ուղղություններ։ Չինաստանի կամ ԱՄԷ արտաքին առևտրի ծավաների աճն, առաջին հայացքից, դիվերսիֆիկացիայի մասին է խոսում, սակայն, այստեղ ևս վերապահում կա, քանի որ մեծ է վերաարտահանման ազդեցությունը: