Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Հայաստանի բարձր տնտեսական ակտիվությունը դեռևս կայուն չէ

04 Փետրվարի 2026, 18:00

2025 թվականին Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության բավական բարձր աճ։ Ցուցանիշի կուտակային աճը կազմել է 9,1 տոկոս։ Ինչո՞վ է պայմանավորված տնտեսության ակտիվության նման աճը:

Նախ նշենք, որ արդյունաբերության կուտակային աճը 2025թ-ին կազմել է 4,7 տոկոս, գյուղատնտեսության դեպքում՝ 5,6 տոկոս: Գյուղատնտեսության աճն, իհարկե, ուրախալի է՝ հաշվի առնելով ոլորտի վերջին տարիների խնդրահարույց վիճակը։ Սակայն դեռ ժամանակ է պահանջվում հասկանալու, թե արդյոք այդ զարգացումը պարզապես ժամանակավոր ազդեցություն է, թե իրական վերականգնման սկիզբ։

Ամենամեծ աճը գրանցվել է շինարարության և ծառայությունների ոլորտներում՝ համապատասխանաբար 20,2 և 10,5 տոկոս: Իսկ արտաքին առևտրաշրջանառությունը շարունակել է բացասական կուտակային աճի ներքո լինել:

Ինչպես երևում է, տնտեսական ակտիվության ցուցանիշը և տնտեսության առանձին ճյուղերը տարեվերջին արձանագրել են աճի տեմպի արագացում։ Հատկապես ուշագրավ է արդյունաբերության արագացումը։ Ի՞նչ գործոնի ազդեցություն կա։

Արդյունաբերությունը տարվա վերջին ամիսներին վերականգնվել է: Սակայն պետք է նշել, որ դրան էականորեն նպաստել է հիմնային մետաղների արտադրության աճը (2025թ-ի հոկտեմբերի համեմատ աճել է 30,3 %-ով, 2024թ․ նոյեմբերի համեմատ՝ 2,9 անգամ), ինչը նշանակում է, որ կրկին վերաարտահանման ազդեցության ներքո ենք:

Ի դեպ, դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ թեև արտաքին առևտրի կուտակային ցուցանիշը շարունակում է անկումային լինել, բայց դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արտաքին առևտուրն աճել է 9,4 տոկոսով, արտահանումը՝ 13,9 տոկոսով։ Ի՞նչ կապ ունի սա արդյունաբերության աճի հետ։ Կարծես թե կապը կրկին պայմանավորված է վերաարտահանման ազդեցությամբ, որը տարեվերջին զգալիորեն անդրադարձել է նաև արտաքին առևտրաշրջանառության վիճակագրության վրա։

Ամփոփելով՝ Հայաստանի բարձր տնտեսական ակտիվությունը դեռևս մեծապես կախված է արտաքին և ժամանակավոր ազդեցություններից, ուստի այն չի կարելի համարել կայուն: