Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Հայաստանի տնտեսության վիճակագրությունն ու իրականությունը տարբեր են

24 Նոյեմբերի 2025, 18:00

Հայաստանի ՀՆԱ -ն 3-րդ եռամսյակի արդյունքներով աճել է 6,2 %-ով։ Հաշվի առնելով այն, որը ՀՆԱ-ն տնտեսության աճի վերաբերյալ ավելի համապարփակ գնահատական է, քան նույն ՏԱՑ-ը (վերջինս օպերատիվ ցուցանիշ է), իհարկե կարելի է ֆիքսել, որ ունենք լավ վիճակագրություն, ավելին՝ կարելի է ենթադրել, որ կունենանք նաև տարվա լավ ամփոփում։ Իհարկե տարբեր հասկացություններ են լավ վիճակագրությունն ու տնտեսության վերաբերյալ որակական դրական գնահատականները։ Բավական է միայն պատասխանել, թե ո՞ր ոլորտների և ի՞նչպիսի գործոնների ազդեցությամբ է ձևավորվում մեր ՀՆԱ-ն՝ հասկանալու վիճակագրության ու իրականության մասին այդ տարբերությունները։

Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ կա որոշակի «բնական օրինաչափություն» վիճակագրության ու իրականության տարբերության միջև, բայց դա դադարում է բնական համարվել, երբ այդ խզվածքը մեծանում է։ Մեզ մոտ հենց այդպիսին է իրավիճակը։

Իսկ տնտեսության իրական հատվածի վերաբերյալ ստույգ գնահատական տվող հերթական պատկերը տեսանելի է բանկերի կողմից ոլորտային ֆինանսավորումների հետ կապված վիճակագրությամբ։

Ո՞ր ոլորտներ են ֆինանսավորվում, ասել է թե՝ որո՞նք են գրավիչ ֆինանսական խաղացողների համար։
Ընթացիկ տարվա հունիսի 30-ի վիճակագրության համաձայն՝ մոտ 6,5 տրլն դրամ ընդհանուր վարկերի մեծ մասը հիփոթեքային ու սպառողական վարկավորումներն են։ Գյուղատնտեսության ոլորտն, օրինակ, վարկավորվել է ընդհանուրի 5,7 տոկոսի չափով, մշակող արդյունաբերությունը՝ 5 տոկոսով։ Մինչդեռ հիփոթեքային վարկավորումներին բաժին է ընկնում ընդհանուրի 23,7 տոկոսը, սպառողական վարկերին՝ 24,5 տոկոս։ Միայն այս երկու ոլորտներն ընդհանուր վարկավորման 48,2 տոկոսն են ծածկում։

Ընդհանրապես վարկավորվում են այն ոլորտները, որտեղ կա պահանջարկ, որտեղ կա շահույթ, այլ կերպ ասած՝ հետաքրքրություն են ներկայացնում։ Բանկերը շահույթ հետապնդող առևտրային կազմակերպություններ են և հետևաբար խնդիրը բանկերի մեջ չէ բնավ։ Անգամ եթե թողնենք պատճառները, թե ինչու տնտեսության մյուս ոլորտները չունեն գրավչություն, միայն այս վիճակագրությունը բավարար է արձանագրելու փաստը․ Հայաստանի տնտեսության իրական հատվածում խնդրահարույց վիճակ է։

Սա պահանջում է տնտեսության կառուցվածքի դիվերսիֆիկացիա, սա պահանջում է ոլորտ առ ոլորտ առկա խնդիրների հավաքագրում, գնահատում, դրանց լուծմանն ուղղված իրական գործողություններ, որպեսզի չունենանք տնտեսության վիճակագրության ու իրական հատվածի միջև անբնական խզվածք։