Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Հայաստանն իմ «էթնիկ կոդն» է. Արմաիս Կամալով

31 Դեկտեմբերի 2024, 22:00

Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

Alpha News-ի «Էթնիկ կոդի»-ի հերթական թողարկման հերոսը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտակրթական ինստիտուտի համալսարանական կլինիկայի ղեկավար Արմաիս Կամալովն է:

«Մենք շատ սերտ կապեր ենք պահպանում Հայաստանի հետ, վերջերս այնտեղ համատեղ միջոցառումներ ենք անցկացրել։

Հպարտ եմ, որ Հերացու անվան ԵՊԲՀ-ի պատվավոր դոկտոր եմ։ Եվ ինձ կրկնակի հաճելի է, որ ընտրվել եմ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Ես շատ սերտ կապ ունեմ Հայաստանի ինչպես բժշկական, այնպես էլ գիտական հանրության հետ», — ասել է Կամալովը։

Պրոֆեսորի խոսքով՝ անհրաժեշտ է ամրապնդել Սփյուռքի և Հայաստանի միջև կապերը, քանի որ գիտության և մշակույթի շատ գործիչներ պատրաստ են ծառայել ի բարօրություն իրենց հայրենիքի, նույնիսկ գտնվելով նրա սահմաններից դուրս:

«Հիշենք Մերգելյան, Սարյան ազգանունները, նրանք Հայաստանում չէին ապրում, նրանք հրավիրվեցին և իրենց պարտքն էին համարում գալ և օգնել իրենց հայրենիքին վերածնվել: Եվ, ի դեպ, Խորհրդային Միության բոլոր հանրապետություններից Հայաստանն ամենահզորն էր ինդուստրիալիզացման տեսանկյունից», — ընդգծել է Կամալովը։

Մանրամասները՝ տեսանյութում