Հայաստանում պետք է լինի այնպիսի իշխանություն, ինչպիսին եղել է մինչև 2018 թվականը․ «Ժողովուրդն է խոսում»
15 Նոյեմբերի 2025, 11:00
«Ժողովուրդն է խոսում». Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։
Հարցվածների մեծ մասը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշել է, որ չի կարելի միակողմանի զիջումների գնալ։
Հարցախույզի մասնակիցներից մեկի խոսքով՝ նախ պետք է ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Բայց հարաբերություններ հաստատել մի պետության հետ, որը սպանել է մեր տղաներին և գնալ միակողմանի զիջումների․․․շատ բացասական եմ վերաբերվում», — ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանում պետք է լինի այնպիսի իշխանություն, ինչպիսին եղել է մինչև 2018 թվականը։
«Բոլոր հարևանների հետ էլ կարելի է շփվել, բայց ոչ այնպես, ինչպես Փաշինյանը։ Նա ամեն ինչ հանձնում է։ Ե՛վ Արարատը հանեցին կնիքներից, և՛ Սահմանադրությունն են ուզում փոխել։ Նրանք կհանձնեն այն ամենն, ինչ ցանկանում են Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները։ Լավ հարաբերություններ պետք է կառուցել բոլոր պետությունների հետ, բայց դա պետք է լինի փոխադարձ»,- ասել է հարցախույզի մեկ այլ մասնակից։