Հայաստանը էներգետիկ կախվածություն ունի ՌԴ-ից. AlphaEconomics33
13 Մարտի 2024, 13:27
Հայաստանի էնեգետիկ ոլորտի ինքնաբավությունն, ըստ պաշտոնական վիճակագրության, տատանվում է 20-30 %-ի միջակայքում: Այն ապահովվում է երկրում արտադրվող և արտահանվող էլեկտրաէներգիայի շնորհիվ, որն առաջին հայացքից խոսում է էլեկտրաէներգիայի արտադրության ինքնաբավության մասին, սակայն այստեղ ևս լիարժեք ինքնաբավության մասին խոսելը դժվար է,քանի որ նույն էլեկտրաէներգիայի արտադրության մեծ մասն ապահովում են ՋԷԿ-երը և Ատոմակայանը: Իսկ վերջիններիս աշխատանքն ապահովվում են բնական գազն ու ուրանը՝ առավելապես ներկրված ՌԴ-ից: