Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Հայաստանը կորցնում է դրամական և զբոսաշրջային հոսքերի երբեմնի գործոնը

11 Հոկտեմբերի 2024, 15:42

Հայաստանի տնտեսությանն առնչվող մակրոտնտեսական այն ցուցանիշները, որոնք հատկապես վերջին տարիներին մեծ ազդեցություն ունեցան ձևավորված բարձր տնտեսական աճին, այսօր գրեթե ամբողջապես չեզոքացել են։ Դա հայկական տնտեսության հետագա աճի համար լուրջ անորոշությունների առիթ է։
Նշված ցուցանիշներից են դրամական հոսքերը և զբոսաշրջային այցերը։ Երկու գործոնն էլ մեծ ներքին պահանջարկ ձևավորեցին, ինչը շղթայաբար նպաստեց տնտեսության մյուս ճյուղերի՝ առևտրի, ծառայությունների, բանկային համակարգի և այլնի աճին։

Դրամական զուտ հոսքերը՝ կատարված բանկերի միջոցով, 2024թ․ հունվար-օգոստոսին կրճատվել են 1,6 անգամ, ներհոսքը՝ 267,8 մլն դոլարով։ Ընդ որում, անկման պարագայում էլ դեպի ՀՀ փոխանցումների առաջատար երկիրը ՌԴ-ն է, ապա՝ ԱՄՆ-ը։ Առաջատար երկու երկրների միջև ցուցանիշի մեծ տարբերությունը փաստում է ՌԴ բացարձակ առավելության մասին։ Ինչ վերաբերում է ՀՀ-ից փոխանցումներին, ապա այստեղ նշված ժամանակահատվածում առաջատար է ԱՄԷ-ն, ապա՝ ՌԴ-ն։ Մինչդեռ, վերաարտահանման գործոնը չդիտարկելու պարագայում, փաստացի ՌԴ կրկին առաջատար ուղղությունը կլինի։

Նմանօրինակ պատկեր ունենք ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվի մասով՝ 2024թ․ հունվար-սեպտեմբերին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն անկում է ապրել գրեթե 7%-ով։ Ընդ որում, երկրների կառուցվածքն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ՀՀ այցելած զբոսաշրջիկների 43%-ը միայն ՌԴ-ից են։

Վերոնշյալ ցուցանիշները թուլացող արտաքին գործոնների մի դրվագն են միայն, ինչով էլ պայմանավորված ՀՀ տնտեսական աճի տեմպերը տևական ժամանակ է թուլանում են։ Պատահական չէ, որ Կառավարությունը 2025թ․ բյուջեի նախագծով նախատեսել է 5,6 տոկոսանոց տնտեսական աճ այն դեպքում, երբ 2022-2026թթ․ ծրագրով նախատեսել է 7%, արտաքին բարենպաստ պայմանների պարագայում՝ 9% տնտեսական աճ։

Արտաքին պայմանները, հասկանալի է, այս պահին դրական չեն, մինչդեռ թիրախավորված 7 տոկոսի շեմին անգամ չհասնելը, փաստացի, խոսում է ձախողված տնտեսական քաղաքականության մասին։