Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Հայաստանը՝ լուրջ ռիսկերի և սպառնալիքների միջև․ «Ժողովուրդն է խոսում»

21 Փետրվարի 2026, 11:00

«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ հարցված քաղաքացիները նշել են, որ հաղորդակցությունը անհրաժեշտ է, սակայն դրա մակարդակն ու ձևաչափը առանձին քննարկման թեմա են։

«Կարծում եմ՝ դա անխուսափելի է։ Ուզենք թե ոչ, հարևանների հետ շփումից լիովին հրաժարվել հնարավոր չէ, հատկապես շրջափակման պայմաններում։ Հաղորդակցությունն անհրաժեշտ է, թեև պարտադիր չէ, որ այն վերածվի բարեկամության․ համագործակցությունը կարող է լինել զուտ գործնական և փոխշահավետ։ Ակնհայտ է, որ Թուրքիան մեզ բազմակի գերազանցում է ռազմական հզորությամբ։ Այսօր հավասար պայմաններում երկխոսություն վարելը գրեթե անհնար է․ Հայաստանը չունի բավարար ռեսուրսներ և ծովային ելք։ Մեր ուժը մտավոր ներուժն ու մտավորականությունն են, սակայն միայն դա բավարար չէ»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի ընդգծել է, որ համագործակցությունը հնարավոր է, եթե այն նպաստի Հայաստանի տնտեսական աճին։

«Պետությունների միջև բարեկամությունը ցանկալի է, խաղաղությունն՝ առավել ևս։ Սակայն նման քայլերը պահանջում են նրբանկատ և հաշվենկատ դիվանագիտություն։ Տնտեսական համագործակցությունը հնարավոր է, իսկ իրական բարեկամությունը երկարատև գործընթաց է, որի համար անհրաժեշտ են սերունդներ։ Բաց սահմանները կարևոր են թեկուզ մշակութային փոխանակման տեսանկյունից․ շատ հայեր ցանկանում են այցելել Արևմտյան Հայաստան, տեսնել Կարսն ու Վանը։ Այդպիսի փորձառությունը կարող է նպաստել շփումների ձևավորմանը։ Սակայն պետք է հաշվի առնել իրականությունը․ Ադրբեջանում հայատյացությունը զանգվածային բնույթ ունի, մինչդեռ Հայաստանում նման երևույթ չկա», – նշել է նա։

Անդրադառնալով Հայաստանի անվտանգության հարցին՝ քաղաքացիները նշել են, որ երկիրը գտնվում է վտանգավոր և խոցելի իրավիճակում, քանի որ շրջապատված է ոչ բարեկամական հարևաններով։