Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ «2026. ի՞նչ է լինելու»

«Հայաստանը ո՛չ ԵՄ անդամ կդառնա, ո՛չ էլ ԵԱՏՄ-ից դուրս կգա». «2026. ի՞նչ է լինելու»

08 Հունվարի 2026, 20:00

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը կամ լարվածության խորացումն ըստ «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի՝ կապված է Հայաստան-Արևմուտք հարաբերությունների և ռուս-ուկրաինական պատերազմի ելքի հետ:

«Առաջին՝ արդյոք Ռուսաստանը կունենա բավականին ռեսուրսներ, որ ուշադրությունը կարողանա սևեռել Կենտրոնական Ասիայի վրա, ավելի ակտիվ լինել Հարավային Կովկասում: Եվ երկրորդ գործոնը կապված է Հայաստանի արտաքին քաղաքականությունից. մենք տեսնում ենք, որ Հայաստան-Արևմուտք օրակարգը բերում է ինչ-որ հարցեր, օրինակ, քննարկվում է ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի հարցերը, բայց ինձ համար պարզ է, որ Հայաստանը ո՛չ ԵՄ անդամ կդառնա, ո՛չ էլ դուրս կգա ԵԱՏՄ-ից: Ռուսաստանից չեմ տեսնում, որ իրենք պատրաստ են լիովին վերանայել իրենց մոտեցումը Հայաստանի նկատմամբ: Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար տնտեսական աղետ կլինի: Կառավարությունը հայտարարում է, որ օրակարգում նման հարց չկա, նրանք շատ լավ հասկանում են, թե ինչ բացասական հետևանքներ կլինեն Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում: Ոչ մեկը պատրաստ չէ այդ ռիսկերը կառավարել: Մոսկվայի կողմից այն հայտարարությունները, թե Հայաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, փաստացի արձագանք են Հայաստանի կողմից արված հայտարարություններին, որովհետև Երևանից հայտարարում են, պատրաստվում են դառնալ ԵՄ անդամ, բայց նույնիսկ ԵՄ-ի փորձագետներն են բաց ասում, որ մինչև 30 տարի՝ Հայաստանը չի դառնա ԵՄ անդամ»,- Alpha News-ի՝ «2026. ի՞նչ է լինելու» նախագծի շրջանակում ասել է Սերգեյ Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության օրակարգ չկա: Եվրամիության անդամ դառնալն ըստ Մելքոնյանի՝ նախ ենթադրում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրում, ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալ, որից հետո միայն կարելի է խոսել ԵՄ անդամակցության մասին, բայց նույնիսկ թեկնածուի կարգավիճակ ունենալը չի երաշխավորում, որ Հայաստանը կդառնա ԵՄ անդամ:

Մանրամասները՝ տեսանյութում: