Հայկական դուդուկ՝ ռուսական առոգանությամբ. «Մեծ ռեպորտաժ»
02 Ապրիլի 2024, 22:00
Ինչը կարող է միավորել տարբեր մասնագիտությունների և տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց մեկ վայրում:
Մեր հերոսներն իրենց մասնագիտության մեջ և կյանքում կայացած մարդիկ են։ Ավելին, հայության հետ ոչ մի կապ չունեցող այդ մարդկանց միավորման կախարդական դերը Մոսկվայի մի վայրում իր վրա վերցրեց դուդուկը: Եվ այդ զարմանքը կրկնապատկվում է, երբ ցանկացողների մեջ հայտնվում են կանայք։
«Մեծ ռեպորտաժը» պատմում է, թե ինչպես և ինչից սկսվեց ոչ միայն ծանոթությունը, այլև դուդուկ նվագել սովորելու ցանկությունը: Հենց դուդուկն էր, որ գեղեցիկ ու ամուր կամուրջ կապեց ռուս և հայ մշակույթների միջև, առաջացրեց հետաքրքրություն ու սեր Հայաստանի և հայկական մշակույթի հանդեպ:
Մեր ռեպորտաժի հերոսները․
Մարիա Պոտոկինա-լուսանկարիչ, ֆոտոթղթակից Մոսկվայի Պատրարխիայի սոցիալական բաժնում
Սվետլանա Կլոչկովա-Դասախոս
Եկատերինա Տոլստայա-մանկական տարիքի նյարդահոգեբան, պահեստազորի զինծառայող
Լիլիա Գորսկայա-Հոգեբան, մարզիչ
Անտոն Ավատկով-Մոսկվայի միասնական բժշկական տեղեկատվական-վերլուծական համակարգի նախագիծ-մենեջեր
Սերգեյ Ելֆիմով-իրավաբան, «Յունիվերսալ Մյուզիք» ընկերության իրավաբանական բաժնի տնօրեն
Սերգեյ Ուշակով-Մոսկվայի Փաստաբանական պալատի փաստաբան
Մեր բոլոր հերոսներին իր շուրջն է հավաքել դուդուկահար Հովհաննես Ղազարյանի ստեղծած Մոսկովյան դուդուկի դպրոցը: