Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

«Հայկական հարցի Վաթեռլոն» կամ Գաբրիել Նորատունկյան. «7 ԴԻՄԱՆԿԱՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ»

06 Նոյեմբերի 2023, 22:00

Երբ 1912թ-ին ազգությամբ հայ Գաբրիել Նորատունկյանը զբաղեցնում էր Օսմանյան կայսրության ԱԳ նախարարի պաշտոնը, հավանաբար, չէր էլ ենթադրում, որ դրանից տասը տարի անց՝ 1923 թվականին, Լոզանի կոնֆերանսում պայքարելու էր այդ կայսրության իրավահաջորդ Թուրքիայի դեմ:
Օսմանյան կայսրության հայ հայտնի ընտանիքներից մեկի զավակը՝ Գաբրիել Նորատունկյանը, որ ժամանակի ամենահմուտ դիվանագետն էր, 1912-13 թթ. բարդ ժամանակաշրջանում իրականացնում էր Օսմանյան կայսրության արտաքին քաղաքակնությունը: Նա էլ էր հավատացել, թե երիտթուրքերը փորձում են ստեղծել մի պետություն, որտեղ բոլոր ազգությունները հավասար են: Սա քաղաքական միամտություն էր, որը կարճ ժամանակ անց վերացավ: Գաբրիել Նորատունկյանը հեռացավ Օսմանյան կայսրությունից, իսկ ավելի ուշ՝ Լոզանի կոնֆերանսում, որտեղ աշխարհի հզորները նոր աշխարհի քարտեզն էին գծում ու լեգիտիմացնում Թուրքիայի գոյությունը, դարձավ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանը:
Լոզանը անվանի դիվանագետի անձնազոհության, բայց եւ տապալման արձանագրումն էր, այն «Հայկական հարցի Վաթեռլոն» էր, որը եկավ ապացուցելու՝ աշխարհը առաջնորդվում է ոչ թե բարոյականությամբ ու հումանիզմով, այլ սառը քաղաքական հաշվարկով: Սեւրի պայմանագիրն ստորագրած երկրները, դրանից ընդամենը երեք տարի անց, խուսափեցին Թուրքիայի տարածում անգամ հայկական մշակութային ինքնավարության ճանաչումից:
Alpha News-ի աշնանային եթերաշրջանում Գաբրիել Նորատունկյանի դիվանագետի կերպարն ու նրա ժամանակաշրջանի դասերը բացահայտում է հանրահայտ գիտնական, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ «7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից» շարքում: