Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Հայկական Սինգապուր. «Մեծ ռեպորտաժ» Թամարա Հովհաննիսյանի հետ

21 Նոյեմբերի 2024, 22:00

Ի՞նչ են անում հայերը, երբ նոր վայր են տեղափոխվում: Նրանք եկեղեցի են կառուցում:

Alpha News-ի «Մեծ ռեպորտաժ» շարքը ներկայացնում է հարցազրույց Սինգապուրի հայկական եկեղեցու կամավոր Պավել Կարապետյանի հետ, ով պատմել է, թե ինչպես և երբ է կառուցվել Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

«Շենքը հիմնադրվել է 1835 թվականին, օծվել է 1836 թվականի մարտի 26-ին: Ընդհանրապես հայերը Սինգապուր են ժամանել 1819 թվականից սկսած։ Պատմական փաստերը ցույց են տալիս, որ այդ ժամանակվանից այստեղ արդեն հիմնվել են հայկական առևտրային ընկերություններ։ Մի քանի ընտանիք տեղափոխվել է Սինգապուր, և նրանք որոշել են, որ Սինգապուրն իրենց համար երկրորդ տուն կդառնա։ Մեր գեներում արդեն նստած է. ի՞նչ են անում հայերը, երբ նոր վայր են տեղափոխվում: Նրանք եկեղեցի են կառուցում», — ասել է Alpha News-ի զրուցակիցը։

Այդ ժամանակ Սինգապուրը բրիտանական գաղութ էր, և հայերը թագուհուն խնդրել են իրենց նվիրել այն հողը, որի վրա էլ կառուցվել է եկեղեցին: Պավել Կարապետյանը նշել է նաև, որ շենքը գտնվում է Սինգապուրի «սրտում», և այս պահին այն Սինգապուրի ամենահին եկեղեցին է և ամենահին շենքը, որը ճարտարապետական առումով չի փոխվել: Նա ծանոթացրել է եկեղեցու հարևանությամբ վերջերս կառուցված հայկական պատկերասրահի ցուցադրությանը, ինչպես նաև ներկայացրել է Սինգապուրի հայկական փողոցը: