Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

ՀՀ արտաքին առևտուր․ ռիսկե՞ր, թե՞ հնարավորություններ

17 Հունվարի 2026, 12:50

 

Հայաստանի արտաքին առևտրի թեման վերջին օրերին հատկապես արդիական է։ Մի կողմում Թրամփի կողմից Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեցողների համար 25 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման թեման է՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով, մյուս կողմում՝ կրկին ԵՄ-ԵԱՏՄ հարցի քննարկումն է։ ԵԱՏՄ-ի կազմում մնալով հանդերձ, ՀՀ-ն ձգտում է համապատասխանել ԵՄ ստանդարտներին, ինչն ուղղակի կամ անուղղակի առնչություն ունի Հայաստանի արտաքին առևտրի հետ։

Եվ այսպես, ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-նոյեմբերի ընթացքում նվազել է 33,2 տոկոսով, այդ թվում՝ արտահանումը նվազել է 40,6, իսկ ներմուծումը՝ 27,4 տոկոսով։ Նվազել է հայտնի՝ վերաարտահանման գործոնի չեզոքացման արդյունքում։

Անդրադառնանք նշված ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառության մեջ առանձին ուղղությունների մասնաբաժնին, ինչը վերոնշյալ թեմաներին ունի ուղղակի առնչություն։

ՀՀ արտաքին առևտրի 38,2 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի մասնաբաժինը 37,3 տոկոս է, իսկ ՌԴ-ին բաժին է ընկնում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 35,5 տոկոսը։

Եվրամիությանն ընդհանուրի 11,8 տոկոսն է բաժին ընկնում, այլ երկրներին, որոնց ցանկը բավական մեծ է՝ առևտրաշրջանառության կեսը։ Իր հերթին, այլ երկրների ցանկում ամենամեծ մասնաբաժինը Չինաստանինն է՝ 12,5 տոկոսով և ԱՄԷ-ինը՝ 9,8 տոկոս մասնաբաժնով։

Ընդհանուր առմամբ, ՀՀ արտաքին առևտրային թիվ մեկ գործընկերը շարունակում է մնալ ՌԴ-ն, առաջին եռյակն ամբողջացնում են Չինաստանն ու ԱՄԷ-ն։ Վերջին երկուսի դեպքում, կարծես, պահպանվում է վերաարտահանման ազդեցությունը։

Միանգամից անդրադառնանք ԵՄ-ԵԱՏՄ թեմային՝ նշելով, որ, դիվերսիֆիկացիան գնահատում ենք և՛ կարևոր, և՛ անհրաժեշտ, մասնավորապես եվրոպական ուղղությունը, որպես կարևոր ուղղություն։ Այս իմաստով եվրոպական ստանդարտներին ձգտելն առավել քան տրամաբանական է, հաշվի առնելով այդ գործոնը որպես կարևոր ՀՀ-ԵՄ առևտրաշրջնառության զարգացման համատեքստում։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ի մասնաբաժինն ընդհանուր առևտրաշրջանառությունում, թեև վերջին ամիսներին որոշակիորեն վերականգնվել է, սակայն կայուն միտում չի ցուցաբերում։ Օրինակ, այս տարվա հունվար-հոկտեմբերին մասնաբաժինը կազմել է 12,2 տոկոս, հունվար-նոյեմբերին՝ 11,8 տոկոս։

Ինչ վերաբերում է Իրանի հետ առևտրի պարագայում ամերիկյան 25 տոկոս մաքսատուրքերին, կրկին դիտարկենք վիճակագրությունը։ ԱՄՆ մասնաբաժինն ընդհանուր առևտրում կազմում է 1,7 տոկոս, Իրանինը՝ 3,7 տոկոս։ Ե՛վ Հայաստանից արտահանման, և՛ դեպի ՀՀ ներմուծման մասով Իրանի հետ մեր առևտուրը գրեթե կրկնակի գերազանցում է ԱՄՆ հետ առևտրին։ Մյուս կողմից, ԱՄՆ հետ մեր առևտրաշրջանառության 1,7 տոկոսանոց մասնաբաժինը ենթադրում է, որ այդ սցենարի զարգացման պարագայում կլինի բացասական ազդեցություն, բայց դա շատ մեծ չի լինի՝ թեև ամերիկյան ուղղությունը ևս կարևորում ենք։