Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Հիփոթեքով բնակարան օտարերկրացիներին. արդյոք կօգտվեն նաև ադրբեջանցիները. «Ուշադրությունից դուրս»

26 Հոկտեմբերի 2025, 14:00

Քաղաքացիներն, այդ թվում՝ օտարերկրյա ներդրողները, կկարողանան անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում՝ օգտագործելով հիփոթեքային վարկ, առանց նոտարական վավերացման կամ պարտադիր անձնական ներկայության։ Այս մասին անցյալ շաբաթ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են այն եռակողմ համաձայնագրերին, որոնց կողմերն են բանկը կամ վարկային կազմակերպությունը, գնորդը և վաճառողը։ Թովմասյանի խոսքով՝ նման պայմանագրերը պետք է ներկայացվեն իրավունքի պետական գրանցման համար՝ առանց որևէ նոտարական վավերացման։ Բանկն իր հերթին, որպես հիփոթեքային վարկատու, պետք է էլեկտրոնային եղանակով պայմանագիր ներկայացնի Կադաստրի կոմիտե։

Ըստ պաշտոնյայի՝ այս նախաձեռնությունը հետապնդում է երկու հիմնական նպատակ, մասնավորապես՝ գործընթացների պարզեցումը և ծախսերի կրճատումը։
Արդյոք օրենսդրական նոր փոփոխությունից կարող են օգտվել նաև «հարևան երկրների» քաղաքացիները, մասնավորապես՝ ադրբեջանցիներն ու թուրքերը՝ Հայաստանում հեռավար անշարժ գույք գնելով։

Alphanews-ը թեման քննարկել է անշարժ գույքի մասնագետների հետ։