Բոլորը
Վերնագիր
Պարզ ճշմարտություններ
Մեծ ռեպորտաժ
Հարազատս հյուսիսից
Հայ գրականություն. audiobook
Իրական Թուրքիա
Թռիչք իմ տան վրայով
Էթնիկ կոդ
Բացահայտելով Շուշին
Բարի հայկական երեկո
Արցախյան բռնագաղթ
ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու |
Newsroom
Alter Ego
Alpha Economics
7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից
5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից
Հնարավոր է ռուբլու արժեզրկում․ «Միր» քարտերի սպասարկման կասեցման տնտեսական հետևանքները
05 Ապրիլի 2024, 16:39
«Միր» քարտերի սպասարկման կասեցումն ուղիղ և անուղղակի ազդեցություն կունենա տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա։ Այս հարցն ունի նաև սոցիալական բաղադրիչ՝ ի դեմս արտագնա աշխատանքի մեկնողների և այդ քարտերով թոշակ ստացող մեր հայրենակիցների։
Առաջնային կտուժեն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առևտուրը, արտահանումը, հատկապես բանկային համակարգը և ծառայությունների ոլորտը։
Բանկոմատների (բացառությամբ ՎՏԲ -ի) և խանութներում սպասարկման դադարեցումը կնպաստի ռուբլով կանխիկացման ծավալների աճին, ինչը, հնարավոր է հանգեցնի ռուբլու է՛լ ավելի արժեզրկման միջնաժամկետ հեռանկարում: