Ի՞նչ է Թուրանը. #38. «Իրական Թուրքիա»
24 Հունիսի 2025, 22:04
Որքան կարելի է սիրաշահել գազանին՝ հարցրել են Փաշինյանին Ստամբուլում, և պարզվում է՝ մինչև Թուրան։
Ղարաբաղի Ֆաթիհը՝ Թուրքիայում Արցախն օկուպացրած Ալիևին հավասարեցրել են Ստամբուլը նվաճած օսմանյան սուլթանին։
Հնարավո՞ր է բաժանել Թուրքիան և Ադրբեջանը։ Էրդողանը բոլորին հիշեցրել է, թե ինչու են թուրքերը ստեղծել Ադրբեջան կոչված նախագիծը։
Արցախից հետո հայերն ընտրեցին Փաշինյանին, նշանակում է՝ կարող են «Զանգեզուրի միջանցքն էլ տալ. Փաշինյանի այցը՝ թուրքական մեդիայում:
Եվ վերջում հարցազրույցներ. Բրիգիտ Քոֆլեր-Բեթշարթ՝ «Մարդկության դեմ կատարված հանցագործության ժխտումը վտանգավոր է, նոր բռնության սկիզբն է, և լավ հիմք չէ խաղաղության համար», Էրիխ Վոնտոբել՝ «Արցախահայությունն առաջինը պետք է ոտքի կանգնի և խոսի, հաջորդ թիրախը Սյունիքն է, և եթե հայերը սա չտեսնեն, 100 տարի անց Հայաստան չի լինի», Մեհմեդ Փոլաթել՝ «Թուրքիայի ժխտողականության պատճառը փոխհատուցման վախն է, բայց նաև Թուրքիան հիմա որևէ պատճառ չունի Ցեղասպանությունը ճանաչելու համար»: