Ի՞նչ կլինի, եթե Հայաստան եկող փողի մեծ մասը կրճատվի
06 Մարտի 2024, 18:44
Դրամական փոխանցումների՝ 2023թ-ի վիճակագրությունը փաստում է մի քանի հանգամանք․
❗️ Աճի տեմպերը դանդաղել են, ինչը նշանակում է, որ անցյալ տարի բանկերի միջոցով ավելի քիչ գումար է փոխանցվել, քան 2022 թվականին
❗️Դրամական հոսքերի գերակշիռը մասը ՌԴ-ից է և դեպի ՌԴ, ընդ որում, հատկապես ներհոսքի մասով, ՌԴ-ն ունի բացարձակ առավելություն
❗️ Ոչ կոմերցիոն ֆինանսական հոսքերը, որոնք ներառում են նաև մասնավոր փոխանցումները և արտագնա աշխատանքից ստացված եկամուտները, կրկին հիմնականում գալիս են Ռուսաստանից
❗️Ռուսաստանի հետ քաղաքական լարվածության, հարաբերությունների էլ ավելի վատթարացման սցենարի դեպքում միայն մասնավոր հոսքերի կրճատման փաստը դիտարկելիս առաջանում են բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ, ներառյալ սոցիալական մեծ բաղադրիչը։