Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ինչո՞ւ է ՀՀ-ն պարտք վերցնում, եթե եկամտի խնդիր չկա

16 Ապրիլի 2025, 23:00

Բյուջեի «հեղափոխական եկամուտների» մասին խոսող իշխանության օրոք Հայաստանի պետական պարտքը բարձր տեմպերով ավելանում է։ Այս տարվա փետրվարի դրությամբ այն հատել է 13 մլրդ դոլարի շեմը։

Պետական պարտքի զգալի մասը՝ շուրջ12,5 մլրդ դոլարը, Կառավարության պարտքն է։ Ընդ որում՝ ներքին պարտքը (շուրջ 6,6 մլրդ դոլար) գերազանցում է արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցները (շուրջ 5,8 մլրդ դոլար)։ Սա ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Դրական է հանգամանքը, որ ներքին պարտքի ավելի մեծ ծավալները ենթադրում են արտարժութային տատանումներից բխող ռիսկի նվազում, մյուս կողմից, սակայն, ներքին պարտքն ավելի թանկ է, հետևաբար, բյուջեի բեռը սպասարկման մասով՝ ավելի ծանր։

Ցանկացած պարագայում, պետական պարտքի բացարձակ արժեքի ավելացման շուրջ քննադատություններն ինքնանպատակ չեն։ Պարտքի ներգրավման համատեքստում շատ կարևոր է այդ գումարների արդյունավետ օգտագործման խնդիրը կամ հարցադրումը՝ որքանո՞վ են այդ միջոցներն ավելացնում տնտեսության կարողություններն ու տնտեսական աճն առհասարակ։

Համեմատության համար նշենք, որ 2017թ-ից հետո տնտեսական աճը, որոշ վայրիվերումներով նվազման տենդենցի ներքո է։ Ունեցել ենք կտրուկ աճի տարիներ (2022թ., 2023թ․), սակայն դրանք եղել են առավելապես պայմանավորված էին արտաքին ազդեցություններով։ Փոխարենը, նույն ժամանակահատվածում պետական պարտքը կայուն աճ է գրանցել։

Սա, առնվազն, պարտքային միջոցների «արդյունավետության» մասին խոսող բաղադրիչներից մեկն է։