Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Ինչու՞ քաղաքացին չի զգում ներկայացվող փոփոխությունները

08 Նոյեմբերի 2023, 00:50

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ աղքատության մակարդակը Հայաստանում նվազել է՝ 2021թ.-ի 26.5 %-ի փոխարեն 2022թ.-ին կազմելով 24,8 %: Միևնույն ժամանակ նվազել է ծայրահեղ աղքատությունը՝ կազմելով 1,2 %:

Աղքատության ցուցանիշի բացվածքի ուսումնասիրությունը հետաքրքիր պատկեր է ցուցադրում, որն էլ, ըստ էության, հանդիսանում է հարցադրման պատասխանը, թե ինչու քաղաքացին ներկայացվող վիճակագրությունով ամրագրված դրական փոփոխությունները չի զգում կամ առնվազն դրանք համարժեք չեն:

Օրինակ, աղքատության ստորին գծում ցուցանիշը վատթարացել է (2021թ.-ի 10,5 %-ի փոխարեն 2022թ.-ին կազմել է 11,6 %), ինչը վկայում է եկամուտների անհամաչափ բաշխման մասին, կամ որ նույնն է՝ 2022թ.-ին գեներացված տնտեսական աճի ոչ ներառական լինելու մասին:

Վատթարացել է իրավիճակը նաև կապված բազմաչափ աղքատության հետ (2022թ.-ին 20,7 % 2021թ.-ի 18,7 %-ի փոխարեն), ինչը ևս բնակչության ընդհանուր բարեկեցության՝ իրականում վատացած վիճակի մասին է խոսում: