Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Արդյունաբերության մտահոգիչ անկումը

13 Նոյեմբերի 2025, 11:25

Հայաստանի արդյունաբերության արտադրանքի ծավալների շարունակական անկումն ուղեկցվում է տնտեսական ակտիվության դեռևս բարձր պահպանվող աճով:

Մասնավորապես, այս տարվա հունվար-սեպտեմբերին արդյունաբերության անկումը կազմել է -5,7%, այդ թվում՝ հանքարդյունաբերությունը կրճատվել է -0,5 %-ով, մշակող արդյունաբերությունը՝ -10,2 %-ով: Վերջինիս շարունակական անկումը տնտեսության իրական հատվածի պոտենցիալի մասին ցուցիչ է:

Նշենք, որ նման անկումն առավելապես պայմանավորված է հիմնային մետաղների ապրանքախմբում -58 % նվազմամբ: Սա իր հերթին, ոսկու վերաարտահանման ազդեցության չեզոքացման արդյունք է: Իրական հատվածում արտադրության ու ավանդաբար արտահանվող ապրանքախմբերից խմիչքների դեպքում ևս ունենք անկում՝ — 13,8 %, հագուստի արտադրությունն էլ նվազել է -1,5%-ով: Սրանք այն ուղղություններ են, որոնց նվազումը կապ չունեն վերաարտահանման ազդեցության հետ, ուստի սա արդեն մտահոգիչ վիճակագրություն է:

Մյուս կողմից, տնտեսության իրական հատվածում տեղի ունեցած տրանսֆորմացիան լավագույնս երևում է 2017թ-ի համադրելի ժամանակահատվածի հետ համեմատության մեջ: Այդ ընթացքում և՛ խմիչքի արտադրության աճն էր դրական, և՛ հագուստի, և՛ հիմնային մետաղների՝ համապատասխանաբար 36,5%, 29,5% և 9,1%։

Ընդ որում, ուշադրության է արժանի հանգամանքը, որ հիմնային մետաղները, որոնք այդ ընթացքում չէին գտնվում արտաքին ազդեցությունների ներքո, 9,1 % աճի ներքո էին: