Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Իրական Թուրքիա». # 1. Թաներ Աքչամ

24 Սեպտեմբերի 2024, 22:15

Alpha News-ի նոր եթերաշրջանում Անի Ավետյանի հեղինակային հաղորդումն է՝ «Իրական Թուրքիան»։

Պետությունն ու ամեն ինչ կորցնելու վտանգի առաջ՝ ճիշտ նույն վիճակում, ինչ այսօր հայերն են, 100 տարի առաջ թուրքերն էին։ Սխալ հաշվարկների, ձախողված որոշումների, իշխանության համար ներքին պայքարի և, իհարկե, գերտերությունների շահերի արանքում: Ինչպես թուրքերը փրկեցին Թուրքիան։

Ով է Թուրքիայի նախագահի աջ ձեռքը հիմա, ինչու է խայտառակված Էրդողանի փեսան, ինչ պատերազմներ են ծրագրում Անկարայում, ում հետ են հաշտվում, ում հետ հաշվի նստում, ինչու է կոլապսի մեջ Թուրքիայի տնտեսությունը, ուր են քրդերը, ուր է Թուրքիայի խորքային պետությունը, ով կարող է փրկել Թուրքիան Էրդողանից և ինչ կարող է փոխվել Հայաստանի համար:

Արցախը, Սյունիքը, Սահմանադրությունը, միջանցքը. ինչ են ուզում Հայաստանից իրականում՝ Թուրքիան և թուրքական նախագիծ Ադրբեջանը: Ինչ են գրում իրենց լեզվով, հայտարարում, աղմկում, պլանավորում հայերի դեմ: Մենք կներեկայացնենք այն Թուրքիան, որը դուք դեռ չեք տեսել՝ առանց ծայրահեղությունների ու խտացված գույների, միայն փաստերով, ֆոտո-վիդեո ապացույցներով՝ իրական Թուրքիան:

Առաջին թողարկմանը դիտեք՝

Թուրքիայի նախագահը Նյու Յորքում է, որտեղ նաև Փաշինյանն է։ Մեկնելուց առաջ Էրդողանը հուշեց՝ սպասվում են անակնկալ հանդիպումներ։

Թուրքական մեդիան գովում է Փաշինյանին՝ Հայոց ցեղասպանության հարցում նրա վարած քաղաքականությունը։

Հայաստանի տարածքով միջանցքը բացելու ուղղությամբ աշխատում է թուրքական հետախուզությունը։

Իրան֊Թուրքիա դիմակայությունը, Իրանի նոր նախագահի և Էրդողանի առաջին հանդիպումը՝ կուլիսների ամբողջ շուքով։

Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստները, որոշ արտաքին ուժեր չեն մարսում Արցախում կատարվածը, Զանգեզուրի միջանցք՝ ինչու լռեց Փեզեշքյանը. Բաքվի պետական քարոզչաալիքների թիրախները։

Եվ վերջում՝ հարցազրույց։ Այսօր՝ թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետ։ Հայաստանի փրկությունը Սարդարապատն է։