«Իրական Թուրքիա». #15. Ամփոփում. Աքչամ, Չեթինօղլու, Հեսեման
08 Հունվարի 2025, 22:00
Հայաստանի տարածքով միջանցք կոչվածը Թուրքիան պլանավորում է իրագործել չորս տարի անց։
Միջանցքի հարցով Իրանին ծուղակը գցելու փորձ՝ Բաքվի կատարմամբ։
Դամասկոսի և Հալեպի հայ համայնքները՝ Թուրքիայի ուշադրության կենտրոնում։ Ինչո՞ւ են սիրիահայերը թուրքերեն խոսում։
Եթե մեկ միլիոն թուրք դուրս գա փողոց, Էրդողանի ռեժիմը կտապալվի. Թուրքիայի ընդդիմության առաջնորդը թուրքերին փողոց դուրս գալու կոչ է անում։
Ալիևի հարցազրույցը. Հայաստանի անկախությունը, Հայաստանի տարածքով միջանցքը և խաղաղության պայմանագիր կոչվածը։
Եվ վերջում հարցազրույցներ. Ամփոփում. Թաներ Աքչամ՝ «Հայերի փրկությունը Սարդարապատն է», Սայիթ Չեթինօղլու՝ «Հայաստանն ինչ էլ տա Թուրքիան ավելին է ուզելու», Միխայիլ Հեսեման՝ «Այսօր կորցրեցիք Արցախը, վաղը կլինի միջանցքը, մյուս օրը՝ Հայաստանից մնացածը»։